ՁԵՌԱԳՈՐԾ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ՁԵՌԱԳՈՐԾ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

755

Մարտի 26-ին Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ սիրիահայ կանանց ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսի բացումը` Հայ օգնության միության նախաձեռնությամբ։ ՀՕՄ-ը, որը Հայաստանում գործում է 26 տարի, իր մասնաճյուղերն ունի աշխարհի 27 երկրներում։

«Ծառայել կարիքավորին, զինվորին, սահմանամերձ գյուղերի բնակիչներին. սա է մեր հիմնական նպատակը». ասաց միության ներկայացուցիչ և ցուցահանդեսի կազմակերպիչ Համեստ Սասունյանը։ Հավելեց նաև, որ ՀՕՄ-ը իր աջակցությունն է ցուցաբերել երկրաշարժից հետո որբացած 8000 երեխաների։

 Հարցին, թե որն է ցուցահանդեսի նպատակը, Համեստ Սասունյանը պատասխանեց. «Այստեղ ներկայացված են ավելի քան 17 ձեռագործ իրեր` Կիլիկիայից, Մուշից, Վանից, Սվազից, որոնցից յուրաքանչյուրը իր զարդարանքով բնորոշ է իր նահանգին։ Այսինքն մեր նպատակը նոր սերունդին հայկական մշակույթի հետ ծանոթացնելն է»։

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների մեծ մասը հնուց եկած ժառանգություն են, որոնք Համեստ Սասունյանի խոսքով իրենց եմ փոխացել Սիրիական պատերազմի ժամանակ Հայաստանում հաստատված սիրիահայ կանայք։

Սոնա Մելիքյան

4-րդ կուրս

Կիսվել