«ԱՐԵՎԱԾԱՂԻԿ». ԿԱՆԱՉ-ԿԱՊՈՒՅՏ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԿԵՐՊԱՐԱՆՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ՈՒ ԴԱՌՆՈՒՄ ԿԱՎԵ ԶԱՐԴԵՐ

«ԱՐԵՎԱԾԱՂԻԿ». ԿԱՆԱՉ-ԿԱՊՈՒՅՏ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԿԵՐՊԱՐԱՆՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ՈՒ ԴԱՌՆՈՒՄ ԿԱՎԵ ԶԱՐԴԵՐ

2149

Արդեն մի քանի տարի է` Արփինեն իր սիրելի զբաղմունքը վերածել է զարգացող բիզնեսի։ 2015 թվականին ընկերուհու հետ նա ստեղծել է «Արևածաղիկ» բրենդը։ «Արևածաղիկ»-ն առաջարկում է բացառապես ձեռքով կավից պատրաստված զարդեր, զգեստներ և տարբեր աքսեսուարներ:

Մեկ նմուշի կրկնօրինակը չեմ կարողանում պատրաստել

Հայկական իրականության մեջ միշտ քեզ փորձում են ստանդարտացնել։ Ինչ-որ տեսանկյունից ստեղծագործելը մի փոքր բարդանում է։ Թվում է՝ հասարակական նորմերին չհետևելը կարող է բացասական ազդեցություն ունենալ քեզ վրա։ Բայց փորձել միշտ կարելի է (ծիծաղում է) :

«Արևածաղիկ»-ում սկզբնական շրջանում ստեղծագործում էինք փարաջանովյան ոճով, առանց տեսլականի։ Հետո, երբ գործունեությունը զարգացավ, գործելաոճը փոխվեց, բայց յուրահատկությունը մնաց։ Հիշում եմ` տարիներ առաջ մի պատվեր ստացա ՝ երկու կավից բաժակ։ Պատրաստելու ընթացքում պատկերացնում էի օրվա այն պահը, երբ բաժակները պիտի օգտագործվեին, և այդպես չկարողացա ստանալ բացարձակ միանման բաժակներ։

Կարելի է ասել` «Արևածողիկ»-ում յուրաքանչյուր աշխատանք առանձնահատուկ է և չկրկնվող. դա է մեր այցեքարտը:

Ստեղծագործելը ապրելու պես բան է

-Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես ինչ-որ բան եմ պատրաստել։ Դեռ Արենիում դպրոցական բեմադրությունների հագուստների ձևավորմամբ ես էի զբաղվում։ Մանկուց ստեղծագործելը ապրելակերպ է դարձել։ Սիրում էի անընդհատ երազել՝ գաղափարներն անընդհատ գլխումս էին։ Գյուղում նյութեր հնարավոր չէր գտնել, իսկ ինձ մնում էր կտրտել թերթերի հետաքրքիր էջերն ու ստեղծել մարդկային որևէ կերպարանք։

Կարծում եմ` երազանքներս կարելի է համարել գործնական

Գործնական երազանքները ապահովագրում են հուզականությունից։ Այժմ երազում եմ արվեստանոց ունենալու մասին։ Գիտեմ, թե ինչ է քո անկյունում ստեղծագործելը՝ ազատ ես, անկաշկանդ։ Ազատությունը սիրում եմ՝ գլխումս է, գաղափարներիս հետ։

-Արփի, իսկ քեզ համար ո՞րն է ազատությունը:

Առօրյայում մեկ-մեկ դժվարանում եմ պատկերացնել, սակայն, երբ բնությանը շատ մոտ եմ, զգում եմ իսկական ազատության շունչը։ Արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում եմ լեռնագնացությամբ։ Ստեղծագործելու ու նոր գաղափարների համար լավագույն տարբերակն է՝ դու ես, բնությունն ու գաղափարները։

Երբեք չեմ ձգտել նմանվել ուրիշին, բայց զգացել եմ՝ ինձ յուրահատուկ են վերաբերվում

Իդեալներ երբեք չեմ ունեցել, սակայն ցանկացել եմ ունենալ որոշակի որակներ։ Ինչպես, օրինակ, չվախենալը, հույզերին չտրվելը և հիասթափությունները հաղթահարելը։ Չցանկանալով լինել մեկ ուրիշը, զգացել եմ` հասարակության մեջ ինձ յուրահատուկ են վերաբերվում։ Ինչու-ի պատասխանը դեռ հստակ չգիտեմ, գուցե ինքս ինձ չափազանց մոտ եմ ու նման։

Ես միշտ փորձում եմ լինել մարդասեր և վախենում եմ լինել պակաս գնահատված։ Ինձ համար անտանելի են դեպքերը, երբ կարող եմ ինձ նվաստացած զգալ։ Այդ է պատճառը, որ բոլորի նկատմամբ սիրալիր եմ։

Ինչուները իմ գլխում են՝ մեկ- մեկ հիասթափությունները հաղթում են ինձ

Հայաստանում կավով զբաղվող կանայք քիչ են։ Կարող եմ մեկնաբանել՝ կավագործությունը ուժային ռեսուրսներ է պահանջում։ Այդ պատճառով էլ կատարած աշխատանքս յուրահատուկ է մեկնաբանվում։ Հաճախ եմ մեկնաբանում, որ կավագործությունը տանը որևէ աշխատանքով զբաղվելու պես է :

Երազել եմ ծովի կապույտի և կանաչի մասին

«Արևածաղիկն իմ կապույտ-կանաչ երազանքն է։ Միշտ երազել եմ խաղաղություն գտնել ծովի կապույտում և կանաչի մեջ։ Հաճախ, հոգնածության պահերին, փակում եմ աչքերս ու երազում ծովի ափին մենակությանս մասին։

Զարդերն էլ ունեն հիմնականում կապույտ, կանաչ գունավորում։ Օգտագործում եմ նաև կարմիրը, սևը, սպիտակը և այլ գույներ ։

Շուշան Փափազյան

2-րդ կուրս

Կիսվել