Մեր օրերում ամենից շատ տարածում գտած K-Pop-ը աշխարհի մի շարք երկրներում հայտնի է դարձնում ոչ միայն K-pop խմբերին, այլև նրանց պարերը պարողներին։ Յութուբում ավելի քան 30.000.000 դիտում ունեցող կորեական GDMCrew խումբը հայտնի է իր շարունակական բնույթ ունեցող ֆլեշմոբերով և հայտնի խմբերի պարերով։ Խմբի լիդեր (առաջնորդ) Գադ Դոնգմինի հետ կապ ենք հաստատել instagram-ի միջոցով, նա մեզ հետ զրույցում պատմում է խմբի ստեղծման և պատմության մասին։
–Ինչպե՞ս ստեղծվեց խումբը։
– Սկզբում մենք պարզապես «պար սիրող» ընկերներ էինք, հետո որոշեցինք դառնալ dance band (պարի խումբ)։
–Ի՞նչ է նշանակում խմբի անունը։
-Սկզբում այն GDMcrew էր, հետո դարձավ GDMCrew։ Սկզբի երեք տառերը հապավում են և նշանակում են խմբի ստեղծողի անունը (Գադ Դոնգ Մին), իսկ Crew-ը նշանակում է «band» խումբ)։ Այնպես որ, պարզապես «Գադ Դոնգմինի խումբ»։
–Ի՞նչ է խմբի անդամների անունները և քանի՞ տարեկան են նրանք։
-Գադ Դոնգմին՝ 26տ., Լիմ Վոնու՝ 24տ., Չո Գյանգմին՝ 23տ., Քիմ Դոնգվոն՝ 23տ., Փաք Չանհի՝ 17տ., Նա Էնջին՝ 20տ., Սեոլ Ջեհի՝ 19տ., Քիմ Հիջե՝ 16տ., Քիմ Յեոնսե՝ 15տ. և մենեջեր Լիմ Ջանգմի՝ 31 տարեկան։
–Ի՞նչ զբաղմունքներ և մասնագիտություն ունեն խմբի անդամները:
– Նրանց մեծ մասը ուսանողներ են։ Ես ղեկավարում եմ խմբի յութուբյան ալիքը, իսկ մենեջեր Ջանգը աշխատում է մարքեթինգային ընկերությունում։
–Բա՞րդ է լինել խմբի լիդերը:
-Անշուշտ, դա դժվար է… չեմ կարող հեշտ համարել, բայց այն նաև ունի «քաղցր» կողմ. իմ երկրպագուներն ամեն շաբաթ շատանում են։ Այնպես որ ես ունեմ լեցուն ժամանակ։
–Ինչպե՞ս եք ֆլեշմոբեր կազմակերպում։
– Մեզանից ամեն մեկը երգը տանն է փորձում, հետո մենք հավաքվում ենք (սովորաբար շաբաթ օրը), ամբողջ օրվա ընթացքում փորձում ենք ցույց տալ լավագույնը՝ ինչը կարող ենք։
–Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:
– Ես պարերի հետ կապված շատ տեսանյութեր եմ դիտում, բեմերի պարեր կամ ուղղակի cover-ներ։ Իրոք շատ լավ պարողներ կան, այնպես որ ես ոգեշնչվում եմ նրանց նայելիս։
–Ի՞նչ հույսեր և նպատակներ ունեք խմբի հետ կապված:
– Իրականում հատուկ նպատակներ չկան։ Մենք ուղղակի խումբ ենք, որ հավաքվել ենք պարի համար։ Ես հույս ունեմ, որ խմբի բոլոր անդամները դրա մի մասը վայելում են։ Եվ ես կարծում եմ, որ շատ ավելի լավ է միասին որպես խումբ մնալը։
–Ունե՞ք սիրելի խմբեր:
-Օ՜հ, կան շատերը … BTS, EXO, GOT7 և այլն։ Ինձ դուր է գալիս նաև TXT-ն, որը վերջերս դեբյուտ արեց։
Հարցազրույցը՝ Գոհար Պետրոսյանի
2-րդ կուրս