«ԵՐԲ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԵԼՈՒ ԱՅՆ, ԻՆՉ ՍՈՎՈՐԱԲԱՐ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՈՉՈՒՄ»

«ԵՐԲ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԵԼՈՒ ԱՅՆ, ԻՆՉ ՍՈՎՈՐԱԲԱՐ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՈՉՈՒՄ»

1361

«Երբ է սպանություն կոչվելու այն, ինչ սովորաբար հերոսություն են կոչում»։ Այս նախադասությունը, ըստ թարգմանչուհի Վանուհի Բաղրամյանի, Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպի բանալին է։

«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպի շնորհանդեսը։ Գիրքը գերմաներենից հայերեն է թարգմանվել և հրատարակվել թարգմանչուհի Վանուհի Բաղրամյանի և «Էդիթ Պրինտ» հրատարակչության համագործակցության շնորհիվ։

Թարգմանչուհին ներկաների համար վերլուծեց Ռեմարկի ստեղծագործական աշխարհը, ընթերցեց գրքից հատվածներ և բացահայտեց, թե ինչու է ընտրվել հենց դեղին գույնը գրքի կազմի համար։ Նրա խոսքով՝ գրքի գույնը պատահական ընտրված չէ. «Գունամտածողությունը առհասարակ բնորոշ է Ռեմարկին։ Այս վեպն ինձ համար դեղնակարմիր գույն ուներ. կարմիրը՝ զինվորների թափած արյունի խորհրդանիշ, դեղինը՝ լույսի։ Գրքում լույսը շատ է, ապրելու ժամանակը՝ գերակա»։

Գրողի վեպերից Վանուհի Բաղմանյանի թարգմանությամբ հասանելի են նաև «Հաղթական կամար», «Երեք ընկեր» և «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպերը։

Շնորհանդեսին ներկա էր նաև «Էդիթ Պրինտ» ընկերության մարքեթինգային բաժնի տնօրեն Շավարշ Կարապետյանը։ Նա նշեց որ իրենք պատրաստվում են թարգմանել Ռեմարկի 12 ստեղծագործություն «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» չորրորդն է այս շարքից։

Սոնա Մելիքյան

4-րդ կուրս

Կիսվել