ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ

1320

«Լավ կյանքից  չէ, որ այսօր այստեղ եմ»:

Տիկին Նվարդի օրը սկսվում է դրսում միրգ և բանջարեղեն վաճառելով։ Տարիներ շարունակ իր շենքից ոչ շատ հեռու, փողոցի անկյունում նստած, առևտուր է անում և այդպես հոգում ընտանիքի կենցաղային հոգսերը։

Ապրում է աղջկա հետ՝  «կյանքի գնով բարձրագույն եմ տվել, որ սովորի, լավ գործ ունենա»։

Նրա խոսքով՝ սա միակ միջոցն է գոյատևելու,այլ կերպ չի կարող լինել. «Լավ կյանքից  չէ, որ այսօր այստեղ եմ»:

Ասում է՝ ունի իր «կլիենտները», որոնք տարիներ շարունակ օգտվում են իրենից և որոնց նա Էժան գներով է վաճառում ապրանքները: Շուկա գնալ չի ցանկանում՝ հեռու է, այստեղ է սովոր։ «Շուկայում մրցակիցները շատ են, ում եմ խանգարում, որ՞արդար իմ համար գործ եմ անում, ո՞վ պետքա իմ տեղը իմ երեխու վարձը տա»,-մի քանի անգամ անցորդներին «եկեք էժան կտամ» ասելով պատասխանեց տիկին Նվարդը։

Փողոցում վաճառվող սննդամթերքը վտանգավոր է առողջության համար, մյուս կողմից` վաճառականները մեղավոր չեն։

Փողոցներից առևտրի վերացման վերջնական լուծումը ոլորտի պատասխանատուները համարում են օրենսդրական դաշտի կարգավորումը, որով կհստակեցվի բացօթյա առևտրի ենթակա ապրանքների ցանկը, իսկ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերն առավել մեծ լիազորություններ կստանան:

Իսկ մինչ այդ, ինչպես նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, ամեն մարդ ինքն է որոշում` գնել փողոցից, թե չգնել։

Երևանի քաղաքապետարանը բանջարեղենի և մրգի առևտրով զբաղվող անձանց հորդորում է առևտուրը կազմակերպել շուկաներում։ Քաղաքապետարանի տարածած հայտարարության համաձայն՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը հստակեցնում է՝ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, և այն էլ մի քանի հատուկ ապրանքների դեպքում միայն, օրինակ` ծառատեսակներ, սառը ըմպելիքներ:

Լիանա Ռոստոմյան

4-րդ կուրս

Կիսվել