«Կանայք հույս են տալիս ինձ, նրանք ասես իմ խարիսխը լինեն: Ամեն անգամ, երբ ես նրանց կարիքն եմ ունենում, նրանք իմ կողքին են: Կանայք շատ նուրբ են ինձ հետ, ես էլ նրանց հետ եմ ինձ նուրբ պահում, բայց սա չի նշանակում, որ ես շատերին եմ սիրել»:
Սրանք շուրջ 70 ձայնասկավառակների հեղինակ, 17 անգամ «Grammy»-ի մրցանակակիր Ռեյ Չարլզի խոսքերն են, ում շատերը կնամոլ են համարում։
Չարլզը կյանքի 73 տարիների ընթացքում ամուսնանացել է 10-ն անգամ, որոնցից 2-ը եղել են պաշտոնական ամուսնություններ, իսկ մյուսները՝ ոչ օֆիցիալ։ Այս ամուսնությունների արդյունքում Չարլզն ունեցել է 12 երեխա։
Բացի կանանցից, նա նաև կախվածություն է ունեցել թմրանյութերից։ 1965թ.-ին Ռեյը ձերբակալվել է մարիխուաննա և հերոյին պահելու համար։
Չարլզը, լինելով սևամորթ, ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է ռասիզմի դեմ։ Նա սկզբունքայնորեն հետաձգել է 1961թ.-ին Ջորջիա նահանգում կայանալիք համերգներից մեկը, քանի որ առանձին նստատեղեր են հատկացված եղել սևամորթ և սպիտակամորթ հանդիսատեսի համար։
Ռեյը ռոմանտիկ և երազող է եղել, սական միևնույն ժամանակ նպատակասլացության շնորհիվ հասել է բոլոր երազանքներին։ 60-ականներին ոչ ոք չէր հավատում, որ նա երբևէ կազատվի թմրամոլությունից, բայց լսելով, թե ինչպես է իր տղան իրեն թմրամոլ անվանում, մեծ դժվարությամբ, սակայն նպատակասլացության շնորհիվ ազատվում է 20 տարվա կապանքներից։
Չարլզի հարազատները փաստում են, որ նա լավ զարգացած բիզնես մտածելակերպ է ունեցել և գերազանց կազմակերպչական ու վարչարարական հմտություններ։
Իր կյանքի ընթացքում Չարլզը տեսել է հոր հեռանալը, մոր և եղբոր մահը, 7 տարեկանում կորցրել է տեսողությունը, բազմաթիվ բաժանումների է հանդիպել, պայքարել է ռասսայական հավասարության համար, բայց և սովորել ժպիտով լուսավորել բոլորի կյանքը, չնայած այդպես էլ չի ունեցել ընտանիք, որի հետ կկիսեր իր հաջողությունները։
Նա ձգտել է կյանքը ապրել գեղեցիկ, և ինչպես իր մտերիմներն են ասում, Ռեյը արտաքուստ մռայլ լինելու փոխարեն, իր ներքին տանջանքները փոխանցել է երաժշտությանը։ Ռեյ Չարլզն ասել է. «Ես հավերժ չեմ ապրի: Դա հասկանալու համար բավականաչափ խելք ունեմ: Բանն այն չէ, թե որքան երկար կապրեմ, այլ այն, թե որքան գեղեցիկ կլինի իմ կյանքը»:
Սոնա Գևորգյան
2-րդ կուրս