«ՂՐԻՄՅԱՆ ԳԱՐՈՒՆ»-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ

«ՂՐԻՄՅԱՆ ԳԱՐՈՒՆ»-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ

819

Մոսկվայի տանը բացվեց «Ղրիմյան գարուն. 5 տարի հարազատ նավահանգստում» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահադեսը։

 «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Հայկ Բաբուխանյանի և Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսում

ներկայացված է 30 լուսանկար, որոնցում արտացոլված էին Ղրիմում 5 տարի առաջ եղած դեպքերն ու դրանց հաջորդած զարգացումները:

Հայկ Բաբուխանյանը խոսքով՝ ասոցիացիայի հայկական մասնաճյուղը չունի քաղաքական կողմնորոշում, այն իր գործունեությունն իրականացնելու է մշակութային և գիտական ոլորտներում։

«5 տարի առաջ Ղրիմը ներկայացրեց ինքնորոշման հանրաքվե, իսկ միջազգային ինքնորոշման գաղափարը հայերիս համար ամենակարևորն է։ Մենք, որպես ինքնորոշման համար պայքարող ազգ, ցանկացած տեղ նշել ենք, որ ոչ թե ժողովուրդն է տարածքի սեփականությունը, այլ տարածքը՝ ժողովրդի»։ Նա անդրադարձավ նաևՂրիմում հայերի մշակութային, գիտական իրավունքների պաշտպանվածությանը։

Ռիբինսկին էլ իր հերթին ավելացրեց, որ իրենք պատրաստ են աջակցել Արցախին ինքնորոշման հասնելու համար։ Այն հարցին ի պատադխան, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել լուսանկարները, պատասխանեց.

-Ըստ ճաշակի։

Էլինա Ասատրյան

4-րդ կուրս

Կիսվել