Երեք տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի սկզբին Արցախում տեղի ունեցավ բախում հայկական և ադրբեջանական ուժերի միջև: Ավերված տներ, զոհեր, գնդակոծություն: Չորս օր, որը հիմնովին փոխեց բազմաթիվ ընտանիքների ճակատագրեր: Հարյուրից ավելի հայրենասերներ չխնայեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի և հայ ժողովրդի ազատության ու փրկության:
Արթուր Ստեփանյանը պատերզամի մասնակիցներից մեկն է: Երեք տարի անց նա կրկին վերհիշում է այդ օրերը:
-Արթուր դիրքերում մարտերը ինչպե՞ս սկսվեց:
-Ապրիլի մեկին շատ պարզ, անամպ, հանգիտս եղանակ էր: Չկար ոչ մի կրակոց, միայն բնության ձայնն էր: Ոչ մեկի մտքով չէր էլ կարող անցնել, թե ինչ է սպասվում գիշերը: Ուսումնական փուլի բացումն էր, վրաններով հավաքի էինք:
-Երբ տարածվեց պատերազմի լուրը, զգացի՞ք բնակչության աջակցությունը:
-Բավականին մեծ ուժ էր մեր ավագ սերնդի կամավորական ջոկատների օգնությունը: Իսկ դպրոցական երեխաների նամակները, որոնք հանում էինք օգնության արկղերից, յուրահատուկ ուժ էին փոխանցում:
-Երիտասարդ էիր, արդյոք դժվար չէ՞ր:
-Դվարություններ, փոքր մարտեր շատ էինք տեսել, մի տեսակ սովորել էինք, իսկ տվյալ պահին հեշտ կամ դժվար որոշելու ժամանակ էլ չկար: Պատերազմը կոչվեց քառօրյա, բայց այն ամեն օր էր, ամեն ժամ ու էդպեսա արդեն 30 տարի:
-Հնարավոր էր խուսափե՞լ կորուստներից:
-Պատերազմը առանց կորուստների անհնար երևույթ է: Կա գաղափար, որի համար ապրում ու մեռնում են:
-Ո՞րն է քառօրյա պատերզամում ամենամեծ ստացած դասը:
-Հայրենիքը վեր է ամեն ինչից:
-Ի՞նչ տվեց ու խլեց պատերազմը:
-Պատերազմը շատ դասեր տվեց, բայց առաջին հերթին խլեց կյանքից որոշակի հատված, երիտասարդությունից հատված, բայց չեմ ափսոսում: Պետք էր:
-Ի՞նչ կցանկանաք հայ ժողովրդին:
-Սեր, մեծ սեր հայրենիքի հանդեպ: Մի առիթով մարտական ընկերներիցս մեկը ասել է՝ եթե ամեն մի մարդ քնելուց առաջ մտածի հայրենիքի համար մեռնելու մասին, ապա կարթնանա ազատ ու անկախ երկրում:
Սվետլանա Դավթյան
1-ին կուրս