«ԱՐԱՐԻՉ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

«ԱՐԱՐԻՉ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

1411

Վահե Հակոբյան, ռեժիսոր

՞րն էր ռեժիսոր դառնալու առիթը կամ գուցե պատճառը։

– Ես մտադիր չէի ռեժիսոր դառնալ, շատ պատահական ստացվեց։ Մոսկվայում պետք է իրավաբանության ֆակուլտետ ընդունվեի, ու մինչ ընդունելության քննությունները ընկերներիցս մեկը առաջարկեց ինձ զբաղմունք գտնել ու հորդորեց մասնակցել ռեժիսուրայի նախնական դասընթացների։ Դա ինձ գրավեց ու այնպես ստացվեց, որ ընդունվեցի այդ ֆակուլտետ ու խորացա մասնագիտության մեջ։ Հետո, հասկանալով որ ռեժիսուրան մասնագիտությունների մասնագիտությունն է, արարիչ մասնագիտություն, անկախ իմ կամքից շարունակեցի մնալ այդ ոլորտում։

՞նչ դժվարություններ ունի այսօր ռեժիսորի աշխատանքը։

– Ռեժիսորի աշխատանքը համարվում է ամենադժվար եւ սթրեսային մասնագիտություններից մեկը ` տիեզերագնացներից հետո, որովհետև պատասխանատվության աստիճանը բավական մեծ է։ Մեր երկրում այս մասնագիտությունը չի գնահատվում, չի ընդունվում, ու դա շատ է խանգարում։ Այն աստիճան են իջեցրել մասնագիտության կարեւորությունը, որ ֆիլմեր, սերիալներ են նկարահանում առանց ռեժիսորի։ Հնարավոր չէ զարգանա այն, ինչին անլուրջ են մոտենում։

-Ինչքանո՞վ է կախված ֆիլմի հաջողությունը ռեժիսորից։

– Ռեժիսորը ֆիլմի գլխավոր դիրիժորն է։ Ֆիլմը կառուցվում է հենց ռեժիսորի պատկերացումների հիման վրա, եւ ֆիլմը տեսնում ենք հենց ռեժիսորի աչքով, նրա տեսանկյունից։

Եթե ոչ ռեժիսոր, ապա՞

Ապա որեւէ այլ ստեղծագործական աշխատանք։ Ռեժիսորը ոչ միայն ռեժիսոր է, այլև օպերատոր, դերասան, լուսանկարիչ ու մոնտաժող։

Ի՞նչ է հարկավոր լավ ֆիլմ նկարահանելու համար։

Պրոֆեսիոնալ անձնակազմ, լավ սցենար, որը լավ ֆիլմի հիմքն է եւ գումար, շատ գումար, քանզի կինոարվեստը բավական ծախսատար է։ Այսօր մենք չունենք սցենարիստներ, սցենարական դպրոցը ամենավատ վիճակում է, այն Հայաստանում գոյություն չունի, իսկ պրոֆեսիոնալ կինոսցենարիստ գրեթե չկա։

՞նչ ֆիլմեր է հիմա նախընտրում հայ հասարակությունը։

Հանդիսատեսը ինքնակրթվելու հատկություն չունի։ Պետք է հանդիսատեսին սովորեցնել լավն ու վատը։ Ինչ առաջարկեք, դրան էլ կսովորեն մարդիկ ու դա կհամարեն լավը, հետեւաբար դա էլ կպահանջեն, բայց եթե առաջարկեք որակյալ մտավոր սնունդ, հանդիսատեսը դրան կսովորի ու դա կպահանջի։

-Լրագրողի մասնագիտությունը ինչ-որ կերպ կարո՞ղ է վերաճել ռեժիսորի աշխատանքի։

Լրագրողի աշխատանքը ընդհանրական առումով նույնպես ռեժիսուրա է, որովհետև լրագրողն էլ է ինչ-որ բան ստեղծում։ Լրագրողներ կան, ովքեր կերտում են իրականություն։ Նրանց վերաբերմունքի, աշխարհայացքի շնորհիվ իրենց դիտանկյունից են ներկայացնում այն, ինչ տեղի է ունենում շուրջը։

Հարցազրույցը՝ Լիլիթ Հովսեփյանի

 2-րդ կուրս

Կիսվել