ՓՈՓԻ ԱՐՔԱՆ

ՓՈՓԻ ԱՐՔԱՆ

1511

Սևամորթից սպիտակամորթ դարձած փոփի արքային ճանաչում են բոլորը: Նա այն մարդն է, ով կոտրեց սևի և սպիտակի սահմանը:

Աշխարհահռչակ երաժիշտ Մայքլ Ջեքսոնին մարդիկ սկսեցին ճանաչել դեռ «Ջեքսոն 5» խմբի կազմից, որտեղ երգում էր իր հարազատ եղբայրների հետ:

Սակայն շուտով նա սկսեց հանդես գալ միայնակ: Եվ աշխարհի դռները նրա առջև բացվեցին «Thriller» ալբոմի թողարկումից հետո, որը վաճառվեց 40000 միլլիոն օրինակով, և մինչև այսօր ռեկորդը չի գերազանցվել, և մնում է աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմը:

Մայքլը 13 անգամ գրանցվել է գինեսի ռեկորդների գրքում, արժանացել է տասնյակ մրցանակների՝ գրեմմի, ամերիկայի երաժշտական մրցանակ, նա այն եզակիներից էր, ում անունը երկու անգամ գրանցվել է ռոքն- ռոլի փառքի սրահում:

Մայքլը ճանաչվել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի» լավագույն երգիչ։

Չնայած նրա ունեցած հաջողություններին՝ Մայքլը նաև հայտնվել է սկանդալների կիզակետում: Քանի որ նա սիրում էր իր տանը հյուրընկալել երեխաների, նրան մեղադրել և դատական գործընթացների մեջ են ներքաշել մանկապղծության համար: Բայց նա դատարանի կողմից արդարացվել է:

Մայքլը միշտ ասում էր, որ հոգու խորքում Փիթեր Փենն է: Եվ հենց այդպես էլ իր Նեվերլենդի առանձնատունը ձևավորել է սիրելի հերոսի պատկերներով և արձանիկներով:

Մայքլը նաև մեծ բարերար էր, ով հավատում էր, որ իր երգերով վերջ կդնի պատերազմին: Ուներ բարեգործական ընկերություններ, օգնում էր բոլորին:

Ջեքսոնը հաճախ էր ասում, որ իրեն ինքնավստահ է զգում միայն բեմում:

2009 թվականին 50 տարեկանում մահացավ փոփի արքան, ինչը ցնցեց ամբողջ աշխարհին: Մայքլի մահից հետո իրենց կյանքին վերջ դրեցին տասնյակ երկրպագուներ:

2009 թվականին լույս տեսավ Մայքլի վերջին «This is it» «Ահա և վերջ» ձայնագրությունը:

Սվետլանա Դավթյան

1-ին կուրս

Կիսվել