Եթե Ձեզ երջանիկ չեք համարում կամ երջանկության զգացում հաճախ չեք ունենում, «մեղքը», հնարավոր է, այնքան էլ Ձերը չէ: Երջանկությունն ընկալելը 40 տոկսով կախված է գենետիկ կոդից: Այն ամենից շատ հանդիպում է լատինամերկյան ու աֆրիկյան երկրներում, ամենաքիչը՝ արաբական պետություններում: Եվրոպայում «երջանկության գեն» ունեցողների մեծամասնությունը հյուսիսային շրջաններում է բնակվում:
Հոգեբան Իրինա Ծատուրյանի խոսքով՝ երջանկությունը համարվում է այն ժամանակը, երբ մարդու կյանքը բացարձակապես համապատասախանում իր կարիքներին ու սպասումներին:
Սոցիոլագ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ հայերը չեն անհատականացնում իրենց երջանկությունը. «Ես 65 հազար հայ եմ թեստավորել ու հազարավոր շրջանավարտներ, չեմ հանդիպել նշված նպատակ՝ լինել երջանիկ: Ուսում ստանամ, ընտանիք ստեղծեմ, ճամփորդեմ… երջանիկ լինելը հայերի մոտ որպես կենսական նպատակ չկա»:
2019-ի Երջանկության համաշխարային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 156 պետությունների շարքում 129-րդն է, տարածաշրջանում՝ 3-րդը: Երջանիկների առաջին եռյակում են Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան: Այստեղ երկրներին տեսակավորել են ըստ ՀՆԱ-ի, մարդկանց՝ կյանքի ակնկալվող տևողության, սոցիալական աջակցության ցուցանիշների:
«Հայերի երջանկության բանաձևն այլ է, քան համամարդկայինը, զարգացած երկրներինը: Երբ որ ամերիկացուն, ֆրանսիացուն ես հարցնում, ցանկանում է լինել միլիոնատեր, լինել միլիարդատեր, գտնել իր կյանքի երջանիկ կեսին: Նրանք անհատականացնում են իրենց երջանկության բանաձևը, հայը ընդհակառակը՝ դարձնում է ընտանեկան արժեքների համակարգ»,-ասում է սոցիոլագը:
Երջանիկ լինելը կախված է նաև կենսակերպից, շրջապատող մարդկանց հետ շփումներից: Օրինակ՝ ակտիվ ֆիզիկական մարզումների ժամանակ մարդկանց 85%-ն իրենց երջանիկ են զգում, իսկ օրվա մեջ լիակատար երջանկության զգացողության համար մարդուն ընդամենը 8 համբույր ու 7 րոպե կրքոտ գրկախառնություն են պետք: Դժբախտ մարդու հետ շփումն էլ կխլի ձեր երջանկության 7 տոկոսը:
«Ամերիկացին ամերիկացուն, որ հանդիպում ա, հարցնում ա՝ «How do you do», «OK», «գործերդ ո՞նց ա», «լավ ա», «խնդիր չունես», «հա դե մի քանի խնդիր կա և այլն», «դե լավ, որ պետք լինի, կդիմես ինձ»: Ամերիկացին չի ուզում նսեմ երևալ: Հային, որ հանդիպում ես, հարցնում ես՝ «ո՞նց ես», «դե յոլա եմ գնում». միանգամից իրեն նսեմացնում է: Այս մոտեցումը կարևոր է հոգեբանական իրավիճակի վերապրման համար»,- կարծում է Ահարոն Ադիբեկյանը:
Փորձագետները հետազոտություն են արել 4.5 հազար 60 տարեկան մարդկանց շրջանում: Մոտ 6 տարվա ընթացքում ամեն շաբաթ նրանք տեղեկացրել են, թե վայելո՞ւմ են արդյոք կյանքը կամ երջանի՞կ են իրենց զգում: Հետազոտության ընթացքում կամ ավարտին ավելի շատ մահացել են վատ տրամադրվածություն ունեցող մարդիկ: Իրենց երջանիկ համարողները համեմատաբար երկարակյաց են:
Սոցիոլագը երջանիկ ապրելու վերաբերյալ մի պատմություն հիշեց. «Մի զառամյալ բիձուկ գնում է գերեզմաններ՝ իր ապագա շիրիմի տեղը որոշելու: Նայում է գերեզամանաքարերին, տեսնում է՝ գրված է՝ ծնվել է այսինչ, մահացել է այնինչ թվականին, ապրել է 30 րոպե: Պահակին հարցնում է՝ էս ի՞նչ է գրված: Պահակը պատասխանում է՝ հաշվել են, թե քանի երջանիկ պահ է ապրել կյանքում: Էդ ծերունին ասում է՝ իմ գերեզմաքարին կգրեք՝ «հենց ծնվել է, մահացել է»:
Երջանկության չափման միջազգային ցուցիչներ են նաև քաղաքական կայունությունը, ֆինանսական պաշտպանվածությունը, քաղաքական ու քաղաքացիական ազատությունները: Կարո՞ղ է արդյոք պետությունը մարդուն երջանիկ դարձնելու խոստում տալ:
«Քննադատությունը որտեղից է գալիս: Եթե պետական բարեփոխումները, տնտեսական զարգացումը, քաղաքական կայունությունը, էկելոգիական վիճակը չեն աջակցում մարդկանց երջանկությանը, ո՞ւմ է դա պետք»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Մեծ Բրիտանիայից 13 գաղութների անկախացումն ու Միացյալ Նահանգների ստղծումն ազդարարող անկախության հռչակագրում, օրինակ, գրված է՝ «բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ կյանքի, ազատության ու երջանկության հասնելու համար»:
Էլինա Ասատրյան
4-րդ կուրս