Դավիթ Սամվելյանի և «Էդիթ Պրինտ» հրատարակչության համագործակցության շնորհիվ «Բուկինիստ»-ում տեղի ունեցավ «Ռոդենի ձմեռը» և «Արտագաղթած կարոտ» վերահրատարակված ժողովածուների շնորհանդեսը։
«Սա «Ռոդենի ձմեռը» գրքի երրորդ, «Արտագաղթած կարոտ» ժողովածուի երկրորդ հրատարակությունն է»,-ասաց Դավիթ Սամվելյանը՝ ավելացնելով, որ սկզբնական շրջանում նախատեսվել է վերահրատարակել միայն «Ռոդենի ձմեռը»։
Խոսելով գրքերի կառուցվածքի և բովանդակության մասին՝ գրողն ասաց, որ ժողովածուները ներառում են էսսեներ, պատմվածքներ և բանաստեղծություններ։ Թեմատիկան մարդն է և մարդկային բնավորության բոլոր դրսևորումները։ «Վերահրատարակման արդյունքում գրքերում ավելացվել են հավելվածներ, բանաստեղծություններում ևս փոփոխություններ են արվել»,-ասաց Դավիթ Սամվելյանը։ Նա հավելեց, որ եկող տարի մտադրություն ունի ընթերցողների դատին հանձնել իր նոր գիրքը, որտեղ գերակշռելու են պատմվածքները։
Սոնա Մելիքյան
4-րդ կուրս