ԷՖԹԱՆԱԶԻԱՆ ՈՐՊԵՍ «ՀԵՇՏ ՄԱՀ»

ԷՖԹԱՆԱԶԻԱՆ ՈՐՊԵՍ «ՀԵՇՏ ՄԱՀ»

1790

Էֆթանազիան համարվում է «օգնություն» ներկա կյանքը անտանելի ցավերի և տառապանքների մեջ անցկացնող հիվանդի համար։ Էֆթանազիան բժկության մեջ մեկի կողմից ցավերի, չարչարանքների մեջ գտնվող հիվանդին մահ պատճառելն է։

Երևույթն օրինականացվել է Բենելյուքսի երկրներում՝ Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ և ԱՄՆ-ի մի քանի նահանգներում։

Հոգեբան Աննա Կոստանյանի խոսքով՝ թեման վիճելի է, հոգեբանական և իրավական տեսանկյունից անհնար է միանշանակ եզրահանգման գալը։ «Խնդիրն ունի երկու երես։ Մի կողմից մարդու ազատ ընտրության հնարավորությունը՝ ապրելու և չապրելու։ Մյուս կողմից նման որոշումը հիվանդի կողմից կարող է կայացվել ծանր հոգեվիճակում, երբ հիվանդը դեպրեսիայի մեջ ի վիճակի չէ ճիշտ որոշում կայացնել»։

1999 թվականին ԱՄՆ-ի դատարաններից մեկը 10-25 տարվա ազատազրկման է դատապարտել ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանին։ Վերջինս էֆթանազիա է կիրառել իր հիվանդների նկատմամբ։ 1989-1998թթ․ նա, օգտագործելով իր իսկ ստեղծած «մերսիտրոն» սարքը, 130 հոգու օգնել է ինքնսպան լինել։ Նրան տվել են «Բժիշկ մահ» մականունը։

Էֆթանազիան համարվում է կամավոր, եթե հիվանդը գիտակից է և ինքն է կատարում ընտրությունը։ Իսկ ոչ կամավորի դեպքում հիվանդը գիտակից վիճակում չէ, և նրա հարազատները կամ բժիշկն է նման որոշում կայացնում։

Իրավական տեսանկյունից էֆթանազիան  Հայաստանի Հանրապետությունում քրեորեն պատժելի է՝ սպանության հոդվածով։

Սոնա Մելիքյան

4-րդ կուրս

Կիսվել