«Հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս հարց տաս՝ ինչու՞, ինչու՞ ոչ, ինչու՞ ոչ ես, ինչու՞ ոչ հիմա». Ջիմի Դին:
Հայաստանում շատերը պատասխանել են վերոնշյալ չորս հարցերին և որոշել, որ իրենց հետագա հաջողության հիմքը պետք է լինի որևէ համայնքի զարգացումը:
Վերջին շրջանում օրըստօրե շատանում են սոցիալական ձեռնարկատիրությունները:
Ինչպես նշում է Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացայի խորհրդի անդամ Կարեն Սարգսյանը, սոցիալական ձեռնարկատիրությունը բիզնեսի այլընտրանքային տարբերակ է, որի ստեղծման պահին բիզնես մոդելում դրվում է սոցիալական խնդիր լուծելու տեսլականը:
Սոցիալական ձեռնարկատիրությունը սովորական բիզնես մոդելից տարբերվում է նրանով, որ սոցիալական ձեռնարկատերն իր շահույթից որոշակի հատված ծառայեցնում է համայնքի տարբեր խնդիրների լուծմանը: Այս բիզնես մոդելի դսևորման ձևերը տարբեր են: Կարող են ձեռնարկատիրական գործունեության մեջ ընդգրկել սոցիալապես ծայրահեղ խոցելի խմբեր, ինչը ևս կհամարվի համայնքային կյանքը բարելավելու միջոց:
Սոցիալական ձեռնարկատիրության հայաստանյան լավ օրինակ է Վարդենիկ գյուղում գործող «Սարերի բարիք»-ը, որը զբաղվում է սարերում աճող բույսերի, մթերմամբ: Գյուղացիները հավաքում են սարերում աճող բնական բույսերը, հատապտուղները, թեյի հումք հանդիսացող ծաղիկները և վաճառում «Սարերի բարիք» կազմակերպությանը: Վերջինս էլ տեսակավորում է, փաթեթավորում ու հանում վաճառքի: Մեկ այլ օրինակ է Սևանում գործող «Սևանի փախլավա» հրուշակեղենի գործարանը, որի աշխատանքներում ներգավված են հաշմանդամություն ունեցող անձինք: Օրինակաները շատ են, որոնք օր օրի շարունակում են աճել:
Սոցիալական ձեռնարկատիրություն թեմայով կազմակերպվում են բազմաթիվ դասընթացներ, համաժողովներ, ցուցահանդեսներ և այլն:
Ապրիլի 26-ին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում տեղի կունենա սոցիալական ձեռներեցության հանրապետական ֆորումը, որտեղ լինելու են կոնֆերանս «Սոցիալական ձեռնակատիրություն» թեմայով, ցուցահանդես-վաճառք, սեմինարներ և այլն: Ֆորումի նպատակն է մի հարկի տակ հավաքել սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվող և սոցիալական ձեռնարկատիրությամբ հետաքրքրված անհատներին:
Անի Առաքելյան
4-րդ կուրս