ՍԵԼՖԻ` ԴԱՐԻ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ»

ՍԵԼՖԻ` ԴԱՐԻ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ»

1657

Ինքնանկար կամ այլ կերպ ասած` սելֆի:

Երբ մարդը լուսանկարչական ապարատով ինքն իրեն է նկարում, երբեմն հայելու միջոցով: Սելֆին հիմնականում կատարվում է ձգված ձեռքի հեռավորությունից: Հեռախոս + հայելի + ժպիտ… Ահա թե ինչ է պետք ինքնանկար ստանալու համար: Տանը, դրսում, աշխատանքի վայրում կամ որևէ խնջույքի ժամանակ, ինքնանկարվում են ամենուր:

Մեր օրերում սելֆի անում են գրեթե բոլորը՝ անկախ տարիքից և սեռից: Որոշ մարդկանց համար սելֆին նորաձև լինելու միջոց է, իսկ ոմանց համար՝ պարզապես օրվա մի մաս:

Երիտասարդների շրջանում այն մեծ նշանակություն ունի, քանի որ ինստագրամյան և ֆեյսբուքյան նկարների 70%-ը ինքնանկարներ են:

19-ամյա Միլենան ասում է, որ սիրում է սելֆի անել, նաև սիրում է դրանք հրապարակել սոց ցանցերում. «Ես ամեն օր եմ սելֆի անում, էդ ինձ համար հաճույք է»: Նշում է, որ ամենաշատը ընկերուհիների հետ է սելֆի անում:

Իսկ 22-ամյա Տիգրանը չի սիրում ոչ միայն ինքնանկարվել, այլ առհասարակ լուսանկարվել: «Մատներիս վրա կարամ հաշվեմ, թե քանի հատ սելֆի ունեմ, ընդհանրապես չեմ սիրում նկարվել, թիթիզություն եմ համարում, դա ավելի շատ հիվանդություն է, ոչ թե զբաղմունք»։

Լինում են դեպքեր, երբ մարդիկ հանուն գեղեցիկ սելֆի ունենալու, կյանքի գնով են հասնում դրան: Տարեցտարի դրա հետևանքով մահվան դեպքերի թիվը ավելանում է: Մարդիկ մահանում են՝ փորձելով ինքնանկարվել կամուրջների, երթուղիների, շենքերի տանիքների վրա, անգամ մեքենայի ղեկին:

Հետազոտությունների արդյունքում  ամերիկյան հոգեբանական ասոցիացիան սելֆին ճանաչեց հոգեկան խանգարում:  Իսկ որոշ մասնագետների կարծիքով սելֆին ունի իր դրական կողմը, այն կարող է բարդույթավորված երեխային կամ մեծահասակին դարձնել ավելի ինքնավստահ: Այն նաև օգնում է շտկել սեփական թերությունները:

Սոնա Սողոմոնյան

2-րդ կուրս

Կիսվել