Հարցազրույց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի հետ կանանց վերաբերյալ վերարտադրվող կարծրատիպերի և քաղաքական դաշտում կանանց ներկայացվածության մասին:
-Տիկին Հովհաննիսյա՛ն, հայկական իրականության մեջ կանանց վերաբերյալ կարծրատիպերը դեռևս արդիակա՞ն են, թե՞ աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը:
-Իհարկե փոփոխություն կա, կա տեղաշարժ կարծրատիպերի քանդման գործընթացում, բայց ասել, որ կարծրատիպերը վերացել են, և հանրային գիտակցության վրա աշխատել պետք չէ, շատ սխալ կլինի։
-Հանրային գիտակցության մեջ կան մի շարք կարծրատիպեր, որոնք իրական խոչընդոտներ են ստեղծում կանանց համար. ո՞րն է դրանց հիմքը:
-Շարունակվում է այն մտայնությունը, որ հանրության համար գլխավոր դերերում և որոշումների կայացման մակարդակում պետք է լինեն տղամարդիկ, իսկ կանայք պետք է լինեն սպասարկող, ենթակա և կախյալ դերերում. այսինքն՝ որոշումների կայացումը կանանցից ոչ այնդքան պետք է կախված լինի։ Վառ ապացույցն է այն, որ հանգուցային տեղերում, որտեղ որ չկա կոնկրետ օրենքի պահանջ՝ քվոտավորում, մենք չեն տեսնում կանանց առաջխաղացում կամ կանանց բնական տեղաշարժ որոշումների կայացման մակարդակում։
-Թեպետ քաղաքական դաշտում պատկերը դեռևս դժվար է փոխվում, բայց Թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը շեշտում էր, որ հեղափոխությունը կանայք են արել. կանայք գիտակցեցի՞ն իրենց իրական ներուժը:
-Իհարկե, հստակ կարելի է ասել, որ հեղափոխությունը իր փոփոխությունը բերել է գոնե հանրային մակարդակում, որովհետև հանրային տարածքներում կանանց ներկայությունը ընդունվում էր և խրախուսվում էր: Միգուցե կանանց ինքնավստահությունը բարձրացավ. կանանյք իսկապես զգացին, որ կարող ուժ են, և եթե իրենք համամասնակից չլինեն երկրում փոփոխությունների գործընթացին, ապա այդ փոփոխությունները ուղղակի չեն լինի: Բայց իշխանություն ունեցող տղամարդիկ դեռևս պատրաստակամություն չունեն այն զիջելու:
-Անդրադարձ եղավ քվոտավորմանը, հետևաբար՝ քաղաքականությանը, քաղաքական դաշտում ինչպիսի՞ արդյունքներ կան կանանց մասնակցության առումով:
-Օրինակ՝ Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների ժամանակ գրանցվեց կանանց մասնակցության ամենացածր մակարդակը: Հայաստանում չունենք անգամ կին մարզպետներ կամ Երևան քաղաքում վարչական շրջանների կին ղեկավարներ։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ կանանց հանդեպ ավանդական կարծրատիպային մոտեցումը շարունակվում է։ Որևէ խոշոր «խախտում», որ կարող էր լինել, փոխվարչապետ կին ունենալն էր, բայց շարունակվեց նույն մտայնությունը։ Եվ ԱԺ-ում էլ ենք տեսնում, որ միակ հանգուցային տարածքը, որտեղ կին ղեկավար նշանակվեց, Մանե Թանդիլյանի գլխավորած Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովն է:
-Քաղաքական դաշտում թերևս ԱԺ-ն է աչքի ընկնում կին քաղաքական գործիչներով. ԱԺ ներկայիս կազմը հուսադրո՞ղ է:
-Քաղաքական կուսակցությունների մտայնության հեղափոխական փոփոխություն դեռևս չունենք։ Ի վերջո մենք տեսանք, որ անգամ 25%-անոց շեմը չհաղթահարվեց Ազգային ժողովում: Կա կարծրատիպային պատկերացում կանանց դերերի վերաբերյալ, որովհետև ի սկզբանե, երբ հեղափոխությունից հետո անցումային կառավարությունը ձևավորվեց, մենք նշանակումներ ունեցանք էլի նույն պատկերացումների ծիրում՝ սոցիալական և մշակույթը տիրույթը հատկացվեց կանանց։ Այսինքն՝ այն ոլորտները, որտեղ կարծրատիպային պատկերացում կա. կանայք պետք է զբաղվեն երեխաների և ծերերի խնամքով, մշակութային կյանքում էլ՝ զվարճանան։
-Կարծրատիպային ի՞նչ մոտեցումներ կարող եք ներկայացնել:
-Միայն այն հանգամանքը, որ կան պատգամավորներ, որոնք խոսում են ընտանեկան բռնության օրենքի դեմ կամ կանանց իրավունքների պաշտպանության դեմ: Արդեն իսկ կարելի է ասել, որ ԱԺ-ում կան կարծրատիպեր, խտրականություն: ԱԺ ամբիոնից հնչում են սեքսիստական ելույթներ, և առաջին հարվածը կրում են այն կանայք, որ գտմվում են ԱԺ դահլիճում։
-Գործողությունների ի՞նչ փաթեթ պետք է մշակեն կին պատգամավորները՝ կանանց իրավունքների առումով շոշափելի արդյունքների հասնելու համար:
-Կին քաղաքական գործիչները կանանց օրակարգը պետք է բերեն քաղաքականութուն և ոչ թե փորձեն հաճոյանալ կամ տհաճություն չպատճառել տղամարդկանց: Նաև չպետք է փորձեն համակարծիք լինել և չընդդիմանալ, որ առաջխաղացում ապրեն։ Խնդիրը ինքնուրույն գենդերային օրակարգ ունենալը և այն խորհրդարան բերելն է:
-Սեքսիզմի, խտրականության վերաբերյալ մշտադիտարկումներ երբևէ արվե՞լ են:
-Նախորդ գումարման ԱԺ-ում մշտադիտարկում է արվել սեքսզիմի վերաբերյալ: Խտրականացվող կերպարներից մեկը Զարուհի Փոստանջյանն էր, տղամարդիկ անընդհատ փորձում էին նրան իր տեղը «նստեցնել», հիշեցնել, որ ինքը կին է, մայր է: Այժմ էլ Նաիրա Զոհրաբյանի, Լենա Նազարյանի հանեպ կա նման վերաբերմունք:
-ԱԺ-ից բացի կանանց հանդիպում ենք նաև այլ պաշտոններում. հասարակությունը կանանց նշանակումները միշտ չէ, որ միանշանակ է ընդունում. ի՞նչու:
-Կանայք ավելի խոցելի են: Երբ կանանց նշանակում են ոչ համապատասխան պաշտոնների, հատկապես եթե մասնագիտական հմտություններ, կինը կրկնակի խոցելի է դառնում: Դրան նպաստում է նաև անձանական կյանքում դեռևս կայացած չլինելը, որովհետև հանրությունը դիտարկու՞մ է արդյոք կինը դասավորել է անձնական կյանքը: Եթե կինը դեռևս երեխաներ չունի, ըստ հասարակության չի կարող ներդրում ունենալ պետականաշինության մեջ: Ըստ մեր մտածելակերպի՝ երեխա ունենալը ևս պետականշինություն է:
-Կարծրատիպերի ամրապնդման և կոտրվելու գործընթացում մեծ է մեդիայի դերը. Հայկական իրականության մեջ մեդիան կանանց վերաբերյալ ի՞նչ քաղաքականություն է որդեգրել:
-ԶԼՄ-ներ կան, որոնք որդեգրել են առաջադեմ և մարդու իրավունքներին համահունչ քայլելու քաղաքականություն. քանդում են կարծրատիպերը: ԶԼՄ-ներ կան հակառակը՝ շարունակում են ավանդական կենսակերպը և փորձում են իրենց դիտարկել որպես ավանդական արժեքի կրող: Բայց ավանադակությունը չենք դիտարկում որպես մեր կենսակերպին համահունչ երևույթ, քանի որ մարդկությունը առաջ է շարժվում և փոփոխվում է: Մենք չենք կարող նախորդ դարի հայ ընտանիքը կամ հայ կնոջը իր կրթվածության և ունակությունների մակարդակում համեմատել այժմյանի հետ։ Ես կարծում եմ, որ ԶԼՄ-ները շատ հաճախ վերարտադրում են կարծրատիպերը։
Հարցազրույցը՝ Մարիամ Մկրտչյանի
4-րդ կուրս