ԴԱԶԳԱՀԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՉՔԵՐ

ԴԱԶԳԱՀԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՉՔԵՐ

970

Հունաստանում ծնվեց։ 1937-ին։ Մայրը 52 տարեկան էր, հայրը՝ 66: Մանուկ Մանուկյանը ընտանեկան ալբոմն է թերթում։

– Ես ութ տարեկան էի։ Հայրս պառկած էր մահվան մահճում։ Ասում էր, որ բժիշկ դառնամ: Չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Մահացավ։ 1947-ին եկանք Հայաստան։ Երեք ամիս անց մայրս էլ մահացավ։ Ես լրիվ որբացա։ Ապրում էի ծեր հորաքրոջս հետ։ Տատի էի ասում։

Երևանում դպրոց էր հաճախում։ Որոշել էր՝ բժիշկ է դառնալու: Ապրուստի միջոցներ չունեին։ Պետք էր աշխատել։ 10 տարեկան Մանուկը սկսում է գործել սվիտերներ։ Տանը դազգահ ունեին։  Ալբոմը դնում է սեղանին և շարունակում.

– Դասերից հետո մինչև ուշ գիշեր, հաճախ  մինչև լուսաբաց գործում էի։ Դաս, աշխատանք։ Նորից դաս։ Նորից աշխատանք։ Երազում էի ընկերներիս հետ խաղալ, մեկ էլ ակորդեոն նվագել սովորել։

Ակորդեոնի փող չհավաքվեց։ Գնեց շրթհարմոն։ Հնչողությունները նման են։ Մի պահ նվագում էր, հետո նորից գործում։ Մեղեդիներ է հորինել:

Բժիշկ-ակնաբույժ Մանուկ Մանուկյանը ավարտել է բժշկական ինստիտուտը, բժշկական ուսունմնարանը՝ գերազանց դիպլոմով, ապա՝ասպիրանտուրան: Բժշկական գիտությունների թեքնածու է և ավելի քան 30 գյուտերի, գիտական հոդվածների հեղինակ: 2004 թվականինն նրան շնորհել են  Էկոլոգիայի և Կենսագործունեության Անվտանգության Միջազգային Ակադեմիայի ակադեմիկոսի պատվավոր կոչում: Բուհն ավատեց: Աշխատանքի նշանակվեց Վարդենիսի շրջանում: Հետո՝ Էջմիածնի: Ներքին Խաթունարխ գյուղում էր: Շատերը նրան այդպես էլ գիտեն՝ «Խաթունարխի բժիշկ»: Ստիպված թողեց գյուղը: Վերադարավ Երևան:

Եկավ և նորից սկսեց:

-Հանրապետական հիվանդանոցի նկուղային հարկում պրոթեզներ էի վաճառում: Հնչեղ պաշտոն էի հնարել, աչքի պրոթեզավորման լաբաատորիայի վարիչ: Չդիմացա: Գնացի ղեկավարության մոտ: Եթե վաճռող պիտի լինեմ, սվիտերներ կգործեմ ու կվաճառեմ: Ինչու՞ էի այսքան տարի գլուխ ջարդում: Կես դրույքով աշխատանք տվեցին:

1988-ին թողնում է բոլոր պետական հիվադանոցները:  Մի տեղից մյուսին էր անցել: Հոգնել էր: Իրեն ազատություն էր պետք: Սեփական կլինիկան է բացում,  որտեղ և աշխատում է մինչ օրս: 1988-ից Հայաստանում առաջին մասնավոր կլինիկայի տնօրենն է:

-Ես ուրախ եմ իմ ստեղծածով:  Այն ամենը, ինչը մարդը ստեղծում է իր համար, ի վերջո մնում է մարդկությանը: Իմ կլինիկայի ամեն մի քարը ես եմ դրել: Շատ հասցեներ եմ փոխել: Մի օր կանգ առա հորաքրոջս տանը: Ջուլահագործական դազգահի տեղում դրեցի վիրահատական սեղանը՝ սույնով հաստատելով, որ աշխարհը կլոր է:

Նա «Աստծո պատվիրանները և բնության գաղտնիքները» գրքույկի հեղինակն է, որի համար արժանացել է Հայաստանի Գրողների Միության Սայաթ-Նովայի անվան շքանշանի:

Երեխաներն իր ճանապարհը չեն  ընտրել: Երևի թոռնիկը կընտրի իր մասնագիտությունը: Իր անունն է կրում:  Հորդորում է  կյանքի դժվարին պահերին երբեք չհուսահատվել: Շատ աշխատել: Սիրել ընտրած գործը: Բնության մեջ էլ է այդպես՝ սերն է շարժում աստղերը:

Արմենուհի Օվսեպյան

4-րդ կուրս

Կիսվել