ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԵԾ ԱՐԺԵՔ Է

ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԵԾ ԱՐԺԵՔ Է

1889

Երևանում կա մի հասցե, որտեղ պահվում են հայ մշակույթի գլուխգործոցները, որն իսկական գանձ է հայ մշակույթի պատմության մեջ: Բոլորովին վերջերս՝ 2015 թվականի հունվարի 29-ին, Երևանում բացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Այն հնարավորություն է տալիս մոտիկից ծանոթանալու կոմիտասյան արվեստին, էլ ավելի սիրելու Վարդապետի ստեղծագործությունը և հենց իրեն, այն հնարավորություն է տալիս մոտենալ նրա ժամանակի մշակույթին ու կենցաղին:

 Թանգարան-ինստիտուտը կառուցելու որոշումը կայացվել է 2013 թվականին, Հայաստան համահայկական հիմնադրամի հօգաբարձուների խորհրդի նիստում, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկի հիման վրա: Թանգարանը հագեցած է ժամանակակից տեխնոլիոգիաներով, ունի համերգասրահ, որտեղ անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ,  մշտական և ժամանակավոր ցուցադրությունների սրահ, գրադարան, ինչպես նաև երաժշտական ստուդիա. ճարտարապետը  Արթուր Մեշչյանն է:

Թանգարան մտնելիս անմիջամպես զգացվում է Հանճարի շունչը: Ամենուրեք հնչում են նրա մեղեդիները, որոնք էլ ավելի են զգացնել տալիս իր՝ Կոմիտասի ներկայությունը: Թանգարանում կտեսնեք նրա կանքին ու ստեղծագործությանն առնչվող բազմաթիվ իրեր, որոնք, ըստ  թանգարանի PR մենեջեր Սևակ Հակոբյանի, նախկինում պահվել են Պատմության ազգային թանգարանում: Ըստ Սևակի, թանգարանը Հայաստանի մյուս թանգարաններից  տարբերվում է իր տեղեկատվական բնույթով, այսինքն՝ այստեղ ոչ միայն ցուցադրվում է, այլև պատվում է: Ցուցադրությունների սրահում պահվում են կոմիտասին պատկանող շատ իրեր. նրա գրչամանը, գորգը ու սափորը, որ միշտ  նրա հետ էին, բազմաթիվ ձեռագրեր, նամակներ, նոտաներ: Բավական ուշագրավ է նրա մահադիմակը: Սևակ Հակոբյանն ասաց նաև, որ կան Կոմիտասին պատկանող իրեր, որ չեն պահվում մշտական ցուցադրությունների սրահում, և դրանք վեր են հանվում հատուկ ցուցադրությունների ժամանակ: Թանգարան-ինստիտուտը կառուցվել է Կոմիտասի անվան զբոսայգում:

Լիլիթ Բոխյան

4-րդ կուրս

Կիսվել