«ԲԱՆԱՆՑ»-ՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ ԷՐ

«ԲԱՆԱՆՑ»-ՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ ԷՐ

1002

Բանանց ֆուտբոլային ակումբում կրկնակի տոն էր։ Քաղաքացու օրվան գումարվել էր ակումբի գլխավոր դաշտի վերաբացման արարողությունը։ Տոնական միջոցառումներից հետո բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը․ «Շատ կարևոր իրադարձություն է։ Բանանց ֆուտբոլային ակումբը ներկայացնում է իր մարզադաշտը նոր տեսքով։ Սա լուրջ ներդրում է ոչ միայն ակումբի, այլև հայաստանյան ֆուտբոլի զարգացման համար»։ Իսկ Բանանցի տնօրեն Հրաչ Աղաբեկյանը հավելեց․ «Այսօր ակումբի համար հատկանշական է այն իրադարձությամբ, որ բոլորիս կողմից սիրված մարզադաշտը առաջին անգամ է հյուրընկալելու երկրպագուներին երեկոյան՝ աշխատանքային ժամերից հետո»։

Հրաշալի խոտածածկի հետ մեկտեղ ակումբը լուսավորության խնդիր է լուծել, և թիմն այսուհետ իր հանդիպումները կանցկացնի հնարավորինս երեկոյան ժամերին, որպեսզի երկրպագուն հնարավորեւթյուն ունենա աշխատանքից հետո գալ ստադիոն։

Ակումբի տնօրեն Հրաչ Աղաբեկյանը կարևորում է երկրպագույի դերը․ «Երբ երկրպագուն գալիս է մարզադաշտ և այն անվճար է լինում, նա ինչ-որ մի տեղ չի պարտադրում երկրպագույին այնպես դիտել այս ամենը, ինչպես նա իր քրտինքով վաստակած գումարը տված կլիներ և կգար մարզադաշ»։

ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը բարձր գնահատեց Բանանց ակումբի քայլը և խորհուրդ տվեց մյուս ակումբներին օրիանակ վերցնել․ «Մյուս ակումբներին խորհուրդ եմ տալիս ընդօրինակել, փորձել գտնել միջոցներ և զարգացնել ֆուտբոլային ենթակառուցվածքները, զարգացնել իրենց ակումբները։ Ողջունել ենք, ոգեշնչել ենք և այսօր եկել և շնորհակալություն ենք հայտնում նման լավ գործ անելու համար»։

Ստադիոնի վերաբացման օրը Բանանցը սայթակելու իրավունք չուներ։ Ակումբը հաղթանակ տարավ 3։0 հաշվով։ Խաղն անցավ լեփ լեցուն տրիբունաներով, այն, ինչ չեր եղել երկար տարիներ։          

Սոֆի Սողոյան

4-րդ կուրս

Կիսվել