Ամեն աշխատանքային օր Երեւանի Թումանյան փողոցի անցուդարձին խառնվում է թոնրի հայկական հացի անուշաբույրը ու շեղում անցորդների ուշադրությունը:
Թումանյան փողոցում բացված հացի խանութի փոքրիկ պատուհանից ներս երեք ընկերոջ երազանքի իրագործման պատմությունն է:
Հացաթխման այս վայրը բացվեց 6 ամիս առաջ 3 ընկերոջ համագործակցությամբ` Հովսեփի, Ալբերտի եւ Գեւորգի: Պատրաստում են հայկական բաղադրատոմսով գաթա, բոքոն, համեմունքներով հացաբուլկեղեն:
Ալբերտ Սիմոնյանը 4 տարուց ավել է` հաց է թխում, ասում է՝ իր հացի յուրահատկությունն այն է, որ չի ձգտում լինել շուկայում որևէ մեկից լավը: Այնուամենայնիվ, փորձում է ավելի հմտանալ:
Այստեղ հացը թխվում է տեղում, և հաճախորդները կարող են տեսնել ամբողջ գործընթացը:
Մտահղացումը Ալբերտը վաղուց ուներ, պատմում է, որ օրերով շրջել է քաղաքում՝ գտնելու բանուկ և մարդաշատ վայրերը խանութը բացելու նպատակով:
Ընկերներն անկեղծանում են՝ իրենց այցեքարտը հացի և հացաբուլկեղենի յուրահատուկ համն է: Հատուկ բաղադրատոմսը հին հայկական հացի թխման գործընթացի վերամշակումն է: Օգտագործում են Արևելքում տարածված եղանակներից մեկը՝ սերմով հաց` քունջութ, արևածաղիկ, նուշ և այլն:
Աշխատելիս մոռանում ենք խնդիրների մասին
«Բաղադրատոմսից բացի, պետք է գործին մոտենալ բարձր
տրամադրությամբ: Մենք աշխատելիս մոռանում ենք առօրյա խնդիրների մասին, թողնում դրանք դրսում և անցնում աշխատանքի ,- ասում է Հովսեփը: Իսկ Ալբերտը կարծում է, որ հացթուխը պետք է բարի լինի:
Հիմա տղաները երազում են արտադրության եւ խանութի ընդլայնման և ժամացույցի պես աշխատող գործի մասին»:
Շուշան Փափազյան
2-րդ կուրս