ԵՍ ՀԱՅ ԵՄ, ՊԻՏԻ ԱՊՐԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՍ ՀԱՅ ԵՄ, ՊԻՏԻ ԱՊՐԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2256

Աննա Միսակյանը, ով  Արի տուն ծրագրի մասնակից է, ծնվել և մեծացել է  Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում: Հայասատանով  հետաքրքրվել է ամենուր. գրքեր է կարդացել, նայել համացանցում, հարցրել ծնողներից: Ասում է, որ հայ է ու իրեն  պարտավորված է համարում իմանալ ամեն ինչ իր հայրենիքի մասին: Վաղուց էր ուզում Հայաստան գալ: Նրա մեծագույն երազանքներից մեկն էր ալցելել իր պապերի երկիր, ծանոթանալ մշակույթին, իմանալ այն ամենը, ինչ հնարավոր է, հարստացնել գիտելիքների պաշարը Հայաստանի մասին:

«Այս տարի առաջին անգամ եկա Հայաստան: Երբ Արդեն Հայաստանում էի ինքս ինձ ասացի`վերջ, ես վերջապես  Հայաստանում եմ: Այդ պահին աննկարագրելի զգացումներ ունեի, գիտակցում էի, որ սա է իմ հարազատ երկիրը, իմ սրբավայրը» – ասում է Աննան:

Աստրախանում հաճախում է հայկական դպրոց: Հայաստան այցի ժամանակ ամենից շատ  հավանել է Գեղարդավանքը, շրջել է եկեղեցում ու փորձել ամենայն մանրամասնությամբ բոլոր վայրերը պահել իր հուշերում:

«Շատ եմ ուզում ապրել Հայաստանում: Իմ հայրենիքը Հայաստանն է: Ճիշտ է, ծնվել եմ Ռուսաստանում, բայց այն ամենևին էլ իմ հայրենիքը չեմ համարում: Ես հայ եմ, պիտի ապրեմ Հայաստանում և մի օր անպայման կվեռադառնամ»-իր խոսքը եզրապակեց Աննան:

Անի Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել