ԱԲՈՎՅԱՆ 64

ԱԲՈՎՅԱՆ 64

2549

Այստեղ է գտնվում քաղաքի կոլորիտներից մեկը կազմող Հովհաննես Շարաբաբյանի անվան պատկերասրահը:

Դարերից եկող արվեստը հասարակությանը մշտապես հետաքրքրող թեմաներից է :

Ժանյակագործության և ասեղնագործության սիրահարները կարող են վայելել 19-րդ դարի մեր կանանց և աղջիկների ստեղծագործությունները:

Ընտրանին մեծ է գորգագործության սիրահարների համար: Հարյուրամյակների պատմություն ունեցող՝ դեռևս 12-րդ դարից եկած գորգեր ցուգադրված են կենտրոնում: Որոնք բերված են պատմական հայրենիքի տարբեր վայրերից՝ Զանգեզուր, Վան, Վասպուրական, Ուրֆա:

Կես դար աշխատանքային փորձ ունեցող, կենտրոնի աշխատակից Էմմա Ավագյանը նշում է, որ հայ ժողովուրդը իսկապես ստեղծագործող է: Թանգարանի բոլոր գործերը ինքնուս վարպետների ստեղծագործություններ են: Վարպետներից և ոչ մեկը ոչ մի տեղ չի սովորել, կենտրոնում ներկայացված են 17-19-րդ դարի ոսկերչության և արծաթագործության ամենագեղեցիկ նմուշները:

«Այսօրվա ամենանորաձև կանանց մոտ կարող ենք տեսնել այս նմուշների կրկնօրինակները կամ դրանց նմանները: Ինչպես ասում են ամեն մի նոր բան մոռացված հինն է».- ավելացրեց Էմմա Ավագյանը:

Իսկ ես իմ կողմից կավելացնեմ, որ նայելով աշխատանքներին ցանկություն է առաջանում ստեղծագործելու և քոնը ստեղծելու:

Եթե ցանկանում եք տեսնել, թե ով ենք եղել մենք և վերադառնալ մեր արմատներին, ապա կարող եք այցելել Աբովյան 64 փողոցի վրա գտնվող այս կենտրոնը, որը շատերս ամեն օր տեսնում ենք ավտոբուսից Աբովյան փողոցով բարձրանալիս: Առանց անգամ մտածելու, թե ինչ է գտնվում այնտեղ:

 

Մարգարիտա Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել