ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՆԴԻԱՍԱՎԱՐ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՆԴԻԱՍԱՎԱՐ

1413

Հայկական ոչ մի հարսանիք չի անցնում առանց հանդիսավարի մասնակցության: Մասնագիտություն, որը պահանջում է հոգեբանի և դերասանի վարպետություն: Առաջին հայացքից հեշտ թվացող այս մասնագիտությունը իրականում մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջում, քանի որ հանդիսավարի ուսերին է դրված կարևորագույն մի խնդիր՝  ուղղորդել և ղեկավարել խնջույքը, միաժամանակ զբաղեցնել հյուրերին և ավելի գեղեցիկ ու հաճելի դարձնել հանդիսությունը: Դժվար չէ կռահել, որ հանդիսավարը պետք է ունենա հնչեղ ձայնային տվյալներ, որպեսզի հյուրերի ուշադրությունը կարողանա գրավել:

 Հանդիսավար Արսեն Խաչատրյանը նշում է, որ նա ոչ միայն կենաց ասող է, այլև տրամադրություն ստեղծող, որի համար ջանասիրաբար աշխատել է:

-Ինչպե՞ս եղավ մասնագիտության ընտրությունը՝ սեփական որոշմամբ, թե՞խորհուրդ տվեցին։

-Չեմ կարծում, որ սա իմ մասնագիտությունն է: Դեռևս փոքր տարիքից սիրել եմ բեմը, բարձրախոսը, հանրության առջև ներկայանալը: Իմ ծնողներն ու ընկերները դեմ էին, բայց ես անում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս:

Ինչպե՞ս եղավ Գյուրջինյան պրոդաքշնի հետ համագործակցությունը:

-2012թ․-ին  աստղային մրցանակաբաշխություն վարեցի Ա. Խաչատրյանի դահլիճում, որից մեկ ամիս անց զորակոչվեցի ՀՀԶՈՒ: Զորացրումից հետո բազմաթիվ առաջարկներ ստացա, որից մեկն էլ դա էր: Հիմա ես արդեն տնօրինում եմ կազմակերպությունը:

 –Կարողանու՞մ ես համատեղել լրագրությունը հանդիսավարի գործի հետ: Այն օգնու՞մ է քեզ հանդիսավարի գործում:

Իհարկե, կարողանում եմ համատեղել: հանդիսավարությունը, որպես գործ, ստաբիլ չէ: Սա ինձ համար լրացուցիչ մի գործ է, որի միջոցով ֆինանսականս եմ համալրում, համատեղում եմ հաճելին օգտակարի հետ: Լրագրությունը, իհարկե, օգնում է նաև այս ոլորտում: Իմ կարծիքով, ինչ գործ էլ անես, լրագրությունը երբեք չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ ընդհակառակը:

Ինչպե՞ս ես վերաբերվում այն բանին, երբ հանդիսությունը վարում է կինը:

Ինքս շատ եմ հարսանիք վարել կին հանդիսավարի հետ և ասեմ, որ շատ հետաքրքիր է ստացվում: Աղջիկ հանդիսավարը, եթե լինում է  տղամարդ-աղջիկ, կարող է հետաքրքիր անցնել: Բայց իմ սուբյեկտիվ կարծիքով այդքան էլ աղջկա գործ չէ:

Ապագայում քեզ ավելի շատ հանդիսավարի գործում ես պատկերացնում, թե՞ ՝ լրագրողի:

-Ես հաղորդավար եմ, վերապատրաստվել եմ Վրաստանում, միջազգային սեմինարներում, ստացել եմ մասնագիտական դիպլոմ Թինա Կանդելակիի կողմից: Հանդիսավարությունն էլ, լրագրությունն էլ ինձ համար զբաղմունք են, որոնք օգնում են բեմական արվեստում կայանալուն: Ես սիրում եմ լրագրությունը, բայց չեմ կարող ասել, որ սա իմ ապրելու միջոցն է: Մեկ հարսանիքի միջոցով ավելին կարող եմ աշխատել, քան մեկ ամիս լրագրությամբ զբաղվելով: Ես ինձ բեմի վրա եմ տեսնում: Այժմ զբաղվում եմ նաև պրոդյուսերությամբ, միջոցառումներ կազմակերպելով:

Հարցազրույցը՝ Ոսկեհատ Վարդանյանի

4-րդ կուրս

Կիսվել