ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒ ԲՈՒՅՐԸ ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒ ԲՈՒՅՐԸ ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ

1134

Մի քանի տարի է՝ Սարյան փողոցը Երևանի լավագույն անկյունն է գինի խմելու և երեկոն վայելելու համար։ Այս տարի նույնպես գինի խմելու տեղն անփոփոխ էր, միջավայրն էր ուրիշ։

«ԷՎԵՆՏՏՈՒՐԱ» ընկերությունն արդեն երրորդ տարին է կազմակերպում է  «Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառումը։ Վերջինս սիրված և սպասված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ՀՀ սահմաններից դուրս։

Այս տարի այն տեղի ունեցավ մայիսի 3-ին և 4-ին Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածում, որտեղ գինեսերները հնարավորություն ունեցան վայելել գինու տարբեր տեսակներ։  Միջոցառման նպատակն է՝ զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում, հանրությանը ծանոթացնել գինու մշակույթին, նոր գինեգործներին, հին արտադրողներին, որոնք ունեն նոր գինիներ։

«Երևանի գինու օրեր»-ը հիանալի հնարավորություն է ընձեռնում հայ գինի արտադրողներին, ռեստորաններին, սրճարաններին ՝ ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը և նոր գործընկերներ ձեռք բերել։

Միջոցառմանը ներկայացված էր ավելի քան  200 տեսակ գինիներ, ռեստորաններն ու սրճարանները ներկայացրին  հայկական և միջազգային խոհանոցին հատուկ կերակուրներ, և այս ամենը ուղեկցվեց բարձորակ երաժշտությամբ։

Սառա Ցականյան

2-րդ կուրս

Կիսվել