ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՈՂ ՓՂԵՐԸ

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՈՂ ՓՂԵՐԸ

2871

Բոլորս էլ ունենք նախասիրություններ. ոմանց համար զվարճալի, ոմանց համար տարօրինակ, մյուսի համար էլ ուշադրություն գրավելու միջոց: Հոբբին շատ ժամանակ կարողանում է մեզ դուրս հանել սթրեսից: Հետաքրքիրն այն է, որ հոբբին, շահույթ չհետապնդող ժամանացի տեսակ լինելով հանդերձ, կարողանում է բավարարել տարբեր մարդկան հետաքրքրության շրջանակները:

Հոլիվուդյան աստղերից մինչև հասարակ ուսուցիչ ունեն իրենց նախասիրությունները, օրինակ՝ հայտնի կինո դերասանուհի Անջելինա Ջոլին դպրոցական տարիքից հավաքում է դանակներ, իսկ աշխարհառչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնն ազատ ժամանակ զբաղվում է աղավնիների վարժեցմամբ: Հետաքրքիր է նաև հայտնի գյուտարար Թոմաս Էդիսոնի հոբբին, որի մասին բացահայտել է իր կինը՝ նշելով, որ ճիշտ սնվելը հանդիսանում է նրա մեծագույն հոբբիներից մեկը:

Տարբերվող հոբբի ունի նաև զրուցակիցս՝ 18 ամյա Մանեն, ով մոտ տաս տարի է, ինչ ունի փղերի հավաքածու:

-Ինչու՞ հենց փիղ. ինչի՞ց եք հասկացել, որ պետք է փիղ հավաքեք,  այլ ոչ թե շուն, կամ կատու:

-Պատմության սկիզբը ծիծաղելի է. ես պոնչիկներ շատ եմ սիրում, ու փղիկին սկսել եմ սիրել պոնչիկանոցից, բայց հիմա փղերը ինձ համար հանգստության սիմվոլներ են:

-Ինչի՞ տեսքով են ձեր փղերը, զարդերի՞, թե՞ այլ իրերի:

-Գրեթե ամեն բան ունեմ: Շորեր, բաժակներ, զարդեր, հուշանվերներ, շարֆեր, խաղալիքներ, կախազարդեր ու այլ իրեր. անգամ համակարգչիս վրա կան փղիկներ:

-Արդյո՞ք նման հավաքածու ունենալը չի դիտարկվում որպես սնահավատություն:

– Կարծում եմ՝ սխալ է ասել սնահավատություն, բայց, որ մարդիկ երբեմն դրան տարօրինակ են նայում, դա փաստ է: Բայց իրոք, հավատում եմ  այն բանին, որ նրանք ինձ ուժ են տալիս:

-Կա՞ ինչոր հետաքրքիր դեպք կապված փղիկների հետ:

-Տարիներ առաջ Էջմիածնում էի՝ «Սուրբ Գայանե» եկեղեցում, երբ որոշեցի որ փղերս պետք է  օրհնվեն: Վախենալով, բայց միաժամանակ հավատալով, որ չեմ մերժվի, մոտեցա քահանային: Սկզբում, իհարկե, նա չէր համաձայնում, ու ինձ բացատրում էր, որ քրիստոնեությունը թալիսման չի ընդունում ու թալիսնմանը խաչ չի դառնա:

Ես  ընդունում եմ, որ խաչն անփոխարինելի է, սակայն ինձ ուժ տվողը թալիսմաններն են: Մոտավորապես կես ժամ համոզելուց հետո փղերս օրհնվեցին, ու նրանցից յուրաքանչյուրը դարձավ ինձ համար ավելի թանկ:

Նախասիրությունները մարդու կյանքը ավելի հետաքրքիր են դարձնում, և յուրաքանչյուրիս նախասիրությունը բացահայտում է հենց մեզ:

Հարցազրույցը՝ Անի Խաչատրյանի

2-րդ կուրս

Կիսվել