Մարդկության հոգևոր և իմացական կյանքի զարգացմանը զուգահեռ մարդը մշտապես փնտրտուքների մեջ է, թե ի՞նչ է սերը:Այն պարզապես զգացողությո՞ւն է, կարի՞ք, թե՞ հոգեվիճակ:
Փիլիսոփայկան, կենսաբանական և աստվածաբանական ընկալումները այս հարցին պատասխանում են տարբեր տեսակետներից, սակայն հենված նույն սուբստանցիայի (նախահիմքի )վրա:
Փիլսոփայկան մեկնաբանմամբ սերը մարդու հոգևոր զգացմունքների դրսևորման ամենահզոր ձևերից մեկն է, տրեզերական կատարելության ու ներդաշնակության խտացումը մարդու կերպարում: Սերն արտահայտվում է խորը, կայուն, աստվածային-տիեզերական անսահման ապրումներով դեպի սիրած էակը: Սիրո բարոյական և գեղագիտական էությունը սոսկ սեռական գեղեցիկի ձգտումը չէ մյուս սեռի էակի նկատմամբ, այլ մի այնպիսի ձգտում, որը անձնական անմիջական հրապուրանքը փոխարկում է ինքնադրսևավորման և ինքնահաստատման գործոնի:
Կենսաբանները սերը դիտարկում են որպես հզոր նյարդաբանական վիճակ և պահանջ: Այն նմանեցնում են, օրինակ, քաղցի կամ ծարավի զգացողության հետ: Գիտնականներն ասում են, որ սերը հիմնված է քիմիական ռեակցիաների վրա: Ըստ նրանց՝ սերը սկսվում է երկու հակառակ սեռի հանդիպումից, ուղեղում տեղի է ունենում բարդ քիմիական ռեակցիա, որի արդյունքը ֆենիլէթիլամինի՝ հետաքրքրվածության, գրավվածության հորմոնի արտադրությունն է: Հատկապես, երբ հետաքրքրվածությունը երկուստեք է, արյան հուն է մտնում ամենաուժեղ հորմոններից մեկը՝ դոպամինը՝ սիրո հորմոնը, որն էլ ապահովում է սիրահարվածության ու ռոմանտիկայի զգացողությունը: Դոպամինը իր գործունեության մեխանիզմով և ուժգնությամբ նման է կախվածություն առաջացնող թմրանյութի՝ աստիճանաբար ավելի շատ չափաբաժին է անհրաժեշտ: Ֆիզիկոսներն ու քիմիկոսներն այս զգացմունքը լրջորեն համեմատում են հիվանդության հետ, որը չի բուժվում:
Կրոնական տեսակետը ՝ կապված կրոների գաղափարախոսության տարբերության հետ բազմազան է, չնայած որ դրանց հիմքում նորից մարդն է և իր զգայական ու ճանաչողական համակարգը:
Օրինակ՝ Իսլամում սիրո մասին փիլիսոփայական և կենսաբանական մոտեցումները տաբու են: Սերը իսլամում վերագրվում է որպես ներողամտություն՝ հատուկ Ալլահին: Կին-տղամարդ հարբերություներում սերը հաշվի չի առնվում . մուսուլմանական ամուսնությունը իրենից չի ներկայացնում սիրո միավորում, այլ արյունակցական և մարմնական մերձություն երկու մարդկային անհատականությունների միջև:
Սերը համաշխարհային ամենամեծ կրոնում ՝ Քրիստոնեությունում հիմնաքար է: Սիրո մասին Աստվածաշնչում նշվում է շուրջ 700 անգամ: Քրիստոնեության մեջ սերը բացարձակ է, և մարդը իր երկնային կյանքի ընթացում անըդհատ ձգտում է հասնել աստվածային սիրո: Քրիստոսը իր մարդկային կյանքով ցույց տվեց, որ սերը բացարձակ է՝ չպայմանավորված մարդկային պատասխաններից: Աստված սիրեց մեզ, ոչ այն պատճառով, որ մենք նրան սիրեցինք, այլ հակառակը «Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ նա սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն քավություն մեր մեղքերի համար» (Ա Հովհաննես 4:10)։
Բացարձակ աստվածային վեհ սիրո հետ համատեղ Քրիստոնեությունը օրհնում է ամուսնական կապը․ «…կինն առանց մարդու և մարդն առանց կնոջ չկան ի Տեր. որովհետև, ինչպես որ կինը մարդուց է, այնպես և մարդը՝ կնոջ միջոցով, և ամեն ինչ՝ Աստծուց» (Ա Կորնթ. 11:11-12)
Կրոնական, կենսաբանական, փիլիսոփայական մեկնաբանութնուններից անդին հասարակ հոմո սափիենսը (homo sapiens) սերը մեկնաբանում է որպես զոհաբերություն, ազատություն, հոգեվիճակ, մարդկային հասարակ վերաբերմունք՝ ժպիտ, կարեկցանք, բարեկամություն…
Աշխարհի բոլոր կրոնները , ուսմունքերը անգամ՝ գիտությունը խոսում են ներման, բարեգթության, ըմբռնման մասին: Եվ ի՞նչ է դա, եթե ոչ սիրո արտահայտություն:
Սիրել բառը բայ է, այն ենթադրում է ոչ թե խոսք, այլ գործ: Ի վերջո, սերը սիրելով է պետք արտահայտել, այլապես այն կմնա թղթին գրված փիլիսոփայական, կենսաբանական կամ աստվածաբանական անոգի գաղափար:
Զարա Ղազարյան
2-րդ կուրս