ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ

ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ

2016

Արդեն յոթ տարի  Մայր Տաճարը երկաթյա կցորդների մեջ է, ի վերջո  2018 թվականի  դեկտեմբերին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միածնաէջ  տաճարը վերանորոգման և վերականգնման նպատակով փակվեց: Տաճարի նորոգման բուն աշխատանքներին նախորդել է ուսումնասիրության ու նախագծման փուլը, որը մեկնարկել է 2012 թվականից։ Կազմվել է տաճարի նորոգման և մասնակի ամրակայման նախագիծ, իսկ  շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականի ամռանը։

 Ըստ Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանի՝ ամրակայումից հետո նախատեսվում է կենտրոնական չորս մուտքերի և դրանց հիմքերի ամրացման որոշակի աշխատանքներ, վնասված կամարների ամրակայում, պատերի ներարկում։

«Եկեղեցու գմբեթի և զանգաշտարակների վեղարների ծածկասալերն ամբողջությամբ ապամոնտաժվում են, որովհետև ճաքեր էին գոյացել, ու ջրի ներթափանցման հետևանքով խնդիրներ էին առաջացել։ Ամրակայումից հետո պիտանի քարերը վերատեղադրվելու են ՝ պակասները լրացնելով նորերով: Զանգակատան վեղարի քարերը տեղաշարժված են։ Նույն վիճակում են նաև ռոտոնդաների ( բոլորակ հատակագծով, սովորաբար գմբեթով պսակված կենտրոնակազմ կառույց) և  գմբեթների քարերը  ունեն ճաքեր, բացված կարաններ, որը նպաստում է պատերի մեջ ջրի թափանցմանն ու շաղախի քայքայմանը։ Ներարկման միջոցով, որն ընդունված է ամբողջ աշխարհում, մենք գրեթե բոլոր պատերը ամրակայել ենք»:

Մասնագետները փաստում են, որ ամրակայման անհրաժեշտություններ առաջացել են նաև որմնանկարների մասնակի ապամոնտաժաման հարցում: Մայր տաճարում աշխատող մասնագետները ասում են, որ այս պահին որմնանկարները գտնվում են վերականգնման փուլում ՝ արվեստանոցում, և տաճարին կվերադարձվեն շինարարական աշխատանքների ավարտից հետո: Որմնանկարների վերականգնման հետազոտության կենտրոնի աշխատակիցները ասում են, որ նախկինում էլ տաճարը պատկերազարդ է եղել, գմբեթը եղել է 23 տերունական պատկերներով զարդարված, իսկ առկա զարդամոտիվային նկարչությունը իրագործվել է Հովնաթանյանների կողմից: Օգտվելով արխիվային հարուստ նյութերից՝ մասնագետները քննարկել ու փորձելու են վերադարձնել Մայր Տաճարի՝ 1840 թվականին ունեցած ներքին տեսքը՝ ամրակայելով և մեկտեղելով տարբեր դարաշրջանների հին ու նոր բացահայտված որմնանկարները։

Այս պահին, եղանակային պայմաններից ելնելով, արտաքին աշխատանքները 2 ամսով դադարեցվել են:

Մայր Տաճարի վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը նշում է, որ ներքին աշխատանքները ընթանում են առանց դադարի:

«Տաճարից առանձնացված քարերը հատ առ հատ դրվելու են այնտեղ, որտեղից  հեռացվել են, և առհասարակ մենք  խուսափում ենք նոր քարերի օգտագործումից, քանի որ այն չպիտի գերազանցի հին քարերեի 40%-ը»:

Չնայած կատարված և կատարվելիք հսկայածավալ աշխատանքներին՝ այնուամենայնիվ, տաճարում ոչ մի արտաքին փոփոխություն տեղի չի ունենա և  աշխատանքները կավարտվեն 2020 թվականին:

Զարա Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել