«ՍՏԵՂԾԵԼ ԱՇԽԱՐՀ, ՈՐԸ ՈՉ ՈՔԻ ՀԵՏ ՉԵՍ ՇՓՈԹԻ»

«ՍՏԵՂԾԵԼ ԱՇԽԱՐՀ, ՈՐԸ ՈՉ ՈՔԻ ՀԵՏ ՉԵՍ ՇՓՈԹԻ»

1017

Երիտասարդ հայ նկարչուհի Արմինե Աղայանցը անցել է փոքր ուղի, չնայած դրան՝ արդեն մեծ ճանաչում ունի թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում:

Տարբեր երկրներ շրջագայելով՝ բազում ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանում:Նրա կտավներում ցայտուն կերպով երևում է հայ ազգային ոգին: Ինչպես ինքն է ասում, հայի կտավներում չեն կարող այլ երկրի ազգային դետալներ լինել: Որքան էլ ապրես արտասահմանում, հայկական արմատներն ու հայի հոգին չեն անհետանա: Շատ հայ նկարիչներ ապրել են արտասահմանում, սակայն իրենց նկարներում պահպանել են հայ ազգային նկարագիրը:

Այն հարցին, թե ինչպես է նկարչուհի Արմինե Աղայանցը ընկալել արվեստը մանուկ հասակում, նա պատասխանեց. «Ընկերուհիս հաճախում էր Հ. Կոջոյանի արվեստի դպրոց: Տեսնելով նկարներս՝ առաջարկեց՝ ես ել հաճախեմ նկարչական դասերի: Երբ մատիտը վերցրի ձեռքս, այլ էին պատկերացումներս: Մանուկ հասակում այնքան զարգացած չէի, որպեսզի միտքս և ձեռքս նույն պատկերացումով շարժեի: Ժամանակի ընթացքում միտքս ավելի զարգացավ, և հմտորեն կարողացա միտքս արտահայտել կտավի վրա»:

Ցանկացած արվեստագետ ինչ-որ տեղ, ինչ-որ հարցում ունենում է տարբեր խնդիրներ, խոչընդոտներ կամ պարզապես տարբեր մոտեցումներ: Նկարիչները և, այսպես ասած, ոչ նկարիչները ունեն տարբեր աշխարհայացքներ, և  անհամաձայնությունն է առաջնային խնդիրը արվեստագետի համար: Ըստ նկարչուհու՝ արվեստը իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ է: Նրանք նուրբ հոգի ունեն: Մեծարժեք ունեցող արվեստագետներին պետք է արժևորել:

Ինչպես Վան Գոգն է ասել. «Ես երազում եմ և հետո երազանքս պատկերում կտավի վրա»:Այս մտքով է շարժվում նաև Արմինեն: Արմինեի համար ցանկացած դետալ կարևոր է: Մարդկանց ամբոխը կարող է չնկատել իրենց շրջապատող գեղեցիկը, իսկ նկարչուհին կնկատի և կպատկերի իր նկարներում: Արվեստագետի համար, իր կարծիքով, ամենակարևոր դետալը այն է, որ իր աշխարհը ստեղծի: Որպեսզի այդ աշխարհը չշփոթի ոչ մեկի հետ, քանի որ ունենում է իր  ձեռագիրը և չի  խառնվում ամբոխին:

Ցանկացած արվեստագետ իր հոգու մի մասն է դնում իր ստեղծագործության մեջ: Յուրաքանչյուր կտավ ստեղծելիս նկարչուհին իր հոգին յուրովի ներդնում է: Նա կտրվում է աշխարհից և ամբողջությամբ նվիրվում իր գործին: Հոգեվիճակը փոխանցում է կտավին, իսկ դիտորդները միանշանակ իր հոգուց քաղում են կարևոր դետալներ: Արմինեի հոգին շատ մասերի է բաժանված: Նկարչուհին ասում է, որ իր հոգին կարող են հասկանալ ոչ միայն հարազատները, այլև անծանոթ մարդիկ:

Նկարչուհի Արմինե Աղայանցը ավելացրեց. «Նկարներս բանաստեղծություններ են: Կհասկանան նրանք, ովքեր ծանոթ են հոգուս յուրաքանչյուր դետալին»:

Անժելիկա Ոսկանյան

2-րդ կուրս

Կիսվել