Ինքնասպանություն (սուիցիդ) հասկացությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան որ երկրի վրա ապրում է մարդը։ Այս երևույթը հիմնախնդրային է համարվել դեռևս հնագույն ժամանակներից։ Ճապոնիայում սամուրայների ժամանակաշրջանում ինքնասպանության մի ձև էր համարվում հարակիրին, որն ընդունվում էր որպես ձախողում կամ բողոքարկման ձև: Սատիի արարողակարգի համաձայն, Բրիտանական Հնդկաստանում հնդիկ այրին սպանում էր իրեն ամուսնու հուղարկավորության ժամանակ, որը անում էր կամ իր կամքով կամ ընտանիքի անդամների ճնշման տակ։ Մարդկության զարգացման հետ մեկտեղ ավելացավ նաև ինքնասպանությունների թվաքանակը և այժմ այն առավել մասսայական բնույթ է կրում։ Ըստ www.hogeban.info կայքի՝ ամեն 30 վայրկյանում՝ մեկ մարդ աշխարհում ինքնասպանություն է գործում: 3 վայրկյանում՝ մեկ մարդ ինքնասպանության փորձ է կատարում աշխարհում: Ամեն տարի միլիոն մարդ է մահանում ինքնասպանության հետևանքով:
Հոգեբան Նաիրա Սուքիասյանի խոսքով՝ եթե մարդը խոսում է ինքնասպանություն գործելու մասին, կամ տվյալ պահին զանգում է ինչ-որ մեկին, իրականում նա ուզում է, որ իրեն հետ պահեն այդ քայլից։ Հոգեբանը մարդուն ինքնասպանությունից հետ պահելու հոգեբանական ձև է առաջարկում՝ օրինակ, եթե մարդը ուզում է կամրջից նետվել, նրան պետք է ասել՝ «պատկերացրու, որ դու նետվես կամրջից, որքան տգեղ կլինի մարմինդ հուղարկավորության ժամանակ, և բոլորը գալու են և քեզ տեսնեն այդ տեսքով»։ Այս դեպքում մարդը սկսում է մտածել այս մասին, և գիտակցելով, որ իր մարմինը տգեղ տեսք է ունենալու հետ կկանգնի իր որոշումից։ Նաիրա Սուքիասյանն ասում է՝ մարդը ով մեկ անգամ փորձ է արել ինքնասպանության, նորից կկրկնի այն։
Այս ամենի վերաբերյալ մեջբերենք Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Պատվական Կարապետյանի քննած ինքնասպանության վերջին դեպքերից մեկը, որը տեղի էր ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանության նախկին աշխատողը, ով ամուսնացած էր, բայց երեխաներ չուներ, աշխատանքից դուրս գալուց հետո շատ էր տարվել գրքերով և բժշկությամբ, և գրքերից կախվածությունը առաջացրել է հոգեկան շեղումներ։ Նա տառապել է ոսկրային ծանր հիվանդությամբ և համարել է, որ իր ապրելը դանդաղ մահ է։ 3 անգամ փորձ է արել ինքնասպանության, սակայն կինը չի թողել, իսկ վերջին անգամ՝ մեկ շաբաթ առաջ սկսել է պատրաստվել, մաքրել-հարդարել մարագը, որպեսզի կախվելուց հետո մարդիկ մաքուր, կոկիկ վիճակում տեսնեն իրեն։
Մեր այն հարցին թե ավելի շատ, ինքնասպանության ո՞ր ձևերն են տիրապետող, կա՞ն արդյոք վիճակագրական տվյալներ, պարոն Կարապետյանը պատասխանեց, որ կոնկրետ վիճակագրական տվյալներ տարածքային բաժիններում չկան, քանի որ ինքնասպանությունը հանցագործություն չի համարվում։ Նաև ավելացրեց, որ ունեն ընդհանուր անալիտիկայի բաժին, որտեղ պետք է առանձին գրանցել ինքնասպանությունների բոլոր տեսակները, որի վիճակագրական տվյալները իրենց բազան չունի։
Իսկ կամուրջների մոտ ոստիկանության վերահսկողության պայմաններում նվազել են արդյո՞ք ինքնասպանության դեպքերը․ «Միանշանակ նվազել են կամուրջից նետվելու դեպքերը, սակայն եթե կամուրջներից նետվելու դեպքերը քչացել են, ապա աճել են ինքնասպանության այլ դեպքերը։ Ինքնասպանություն գործել ցանկացող մարդը հիմնականում առանձնանում է հասարակությունից, որպեսզի կարողանա իրականացնել իր մտադրությունը։ Իսկ կամուրջից կամ շենքից նետվելու դեպքերը կարող ենք դիտարկել որպես իմիտացիա (հիստերիայի մի ձև է), այսպիսի դեպքերը հիմնականում կապվում են ինչ-որ մեկից անտեսված լինելու հետ և հասարակության ուշադրությունը գրավելու համար են արվում»։
Ինչպիսի՞ մտքեր են ծնվում մարդու գլխում, ի՞նչը կարող է նրան դրդել ինքնասպանության, այս մասին բազմաթիվ գրառումներ կան և՛ հոգեբանների, և՛ ինքնասպանության փորձ արած մարդկանց կողմից։ Մի աղջիկ, ով նման փորձ է արել, համաձայնեց պատասխանել մեր հարցերին և բացահայտել իր հոգեկան ապրումները։ Այն հարցին, թե ի՞նչն է իրեն դրդել այդ քայլին, և ինչպե՞ս կբնութագրի իր հոգեվիճակը այդ պահին, նա պատասխանեց․ «Ինձ այդ քայլին դրդել են զգացմունքները, ես մի տղայի հետ էի շփվում, նախկինում նա ունեցել է շատ մեծ սեր, հետո թողել էր այդ աղջկան ու եկել իմ կյանք, և իր անցյալը միշտ գալիս էր մեր ներկա, մենք շատ հաճախ էինք վիճում, և այդ վեճերը իմ հոգեվիճակի վրա շատ էին ազդում։ Հետո մի պահ եկավ, երբ նա որոշեց դադար տալ մեր հարաբերություններին կողմնորոշվելու համար։ Ես շատ ծանր հոգեվիճակում էի, ես մտածում էի՝ ինչպես անել, որ նա սիրի ինձ։ Այդ ժամանակ իմ մտքով անցավ ինքնասպանությունը, համացանցում փնտրեցի այնպիսի ձևեր, որոնք հնարավորինս առանց ցավի լինեին։
Որոշեցի դեղահաբեր խմել։ Տնտեսած գումար ունեի, գնեցի դեղեր տարբեր դեղատներից և խմեցի դրանք։ Երեկոյան սրտխառնոց սկսվեց ինձ մոտ, շատ վատ էի զգում ինձ։ Բայց ոչ մի բան չեղավ»։
Զրուցակցիս հարցրի՝ այդ պահին կա՞ր որևէ բան, կամ որևէ մեկը, ով նրան հետ կպահեր այդ քայլից. «Միակ մարդը, որ ինձ կարող էր հետ պահել, ինքն էր, ես ուզում էի լսել, որ իրեն պետք եմ, հակառակ դեպքում ես չէի ուզում առհասարակ աշխարհի հետ կապ ունենալ»։
Ինքնասպանության փորձ կատարած աղջիկն այժմ կարծում է, որ իր արարքը երեխայական քայլ էր, որի մասին ցավով է հիշում․ «Ափսոսում եմ, որ կյանքն ինձ հասցրել էր դրան, և մտավախություն ունեմ, որ կարող եմ նորից նույն վիճակում հայտնվել»։
Թամարա Ավագյան
2-րդ կուրս