ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ՅՈՒԹՈՒԲՈՒՄ ԻՄ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՀԱՍՆԻ 100.000-Ի. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՉԻՆԱՑԻ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ...

ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ՅՈՒԹՈՒԲՈՒՄ ԻՄ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՀԱՍՆԻ 100.000-Ի. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՉԻՆԱՑԻ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ OMJAMIE-Ի ՀԵՏ

1876

Չինացի ջութակահար OMJamie–ն հանրությանը հայտնի է իր K-Pop (կորեական փոփ երաժշտություն) երգերի cover-ներով: Յութուբում ավելի քան 80.000 հետևորդ և 4.500.000 դիտում ունեցող ջութակահարը իր առաջին cover-ը հրապարակել էր 2013թ.-ին: Նա 2016թ-ից սկսեց հրապարակել նաև իր վիդեոռեակցիաները:

-Որքա՞ն ժամանակ է, ինչ ջութակ եք նվագում։

– Ես ջութակ նվագում եմ 6 տարեկանից:

-Այլ հետաքրքրություններ, զբաղմունքներ ունե՞ք։

-Ես սիրում եմ գնալ մարզասրահ, ընթերցել նաև ուտելու ընթացքում:

-Ինչպե՞ս որոշեցիք cover-ներ անել: Ո՞րն է եղել Ձեր առաջին cover-ը։

– Ես ընտրեցի K-Pop-ը, քանի որ հիմա այն մեծ տենդենց է: Իմ առաջին cover-ը     Թայվանի ֆիլմի թեմատիկ երաժշտություն էր:

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի cover-ը և ինչո՞ւ։

– Ինձ համար բարդ է ընտրել…Բայց ես կընտրեմ Sam Smith Writing’s On The Wall-ը: Որովհետև այն վայրը, որտեղ ես նվագում եմ, շատ մեծ և խորհրդավոր է: Շատ հավանական է, որ այն համապատասխանում է երգի մթնոլորտին:

-Երբևէ հանդիպե՞լ եք Ձեր երկրպագուներին։

– Ես իմ երկրպագուներին հանդիպում եմ Հոնկոնգում: Երբեմն նրանք մեկնում են Հոնկոնգ:

-Ո՞վ է Ձեր սիրելի երաժիշտը։

-Իմ սիրելի երաժիշտը Ռեյ Չենն է. նա շատ գրավիչ է նվագում:

-Ո՞վ է Ձեր ոգեշնչման աղբյուրը։

– Իմ ոգեշնչման աղբյուրը Լեդի Գագան է…։

-Որո՞նք են Ձեր սիրելի K-Pop խմբերը։

– Անշուշտ BTS-ը և BigBang-ը:

-Ձեր սոցցանցի հարթակներում Դուք կատակում եք՝ ասելով, որ Մին Յունգին (աշխարհահռչակ BTS խմբի անդամ) Ձեր կորած երկվորյակ եղբայրն է: Ի՞նչն եք սիրում նրա մեջ:

– Ես սիրում եմ նրա քյութությունը: Ես սիրում եմ փոքրիկ կենդանիներին: Յունգին կարծես փոքրիկ շունիկ լինի, այնպես որ ես սիրում եմ նրան: Եվ իմ շատ երկրպագուներ ասում են, որ ես նման եմ նրան…Ահա թե ինչու…։

-Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ ձեռքբերումը։

– Անցյալ տարի ես Վաշինգտոնում հանդես գալու հրավերք ստացա:

-Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։

– Հույս ունեմ, որ յութուբում իմ հետևորդների թիվը կհասնի 100.000-ի: Նաև ավելի շատ մարդիկ կլսեն իմ երգերը…։

Հարցազրույցը՝ Գոհար Պետրոսյանի

2-րդ կուրս

Կիսվել