ԼՐԱԳՐՈՂ ԾՆՎՈՒՄ ԵՆ.ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈԶՆԵՐ

ԼՐԱԳՐՈՂ ԾՆՎՈՒՄ ԵՆ.ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈԶՆԵՐ

1542

 «Ես ժուռնալիստիկայում պատահական եմ հայտնվել․երբեք չեմ ցանկացել դառնալ լրագրող,  պատրաստվում էի գիտնական դառնալ, բացահայտել մարդկանց,  ճանաչել նրանց ուղեղը, բայց 3-րդ կուրսի ավարտին հասկացա, որ փիլիսոփայությունը իմ ոլորտը չէ»,-նշեց Վլադիմիր Պոզները: Նա ասաց, որ գիտության ոլորտում չշարունակելը թերևս իր կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկն է եղել ։

Վլադիմիր Պոզները ավարտելուց հետո աշխատել է որպես թարգմանիչ, և տարիները նրան շատ բան են տվել։ Նա նաև ընդունում է, որ երկար ժամանակ զբաղվել է պրոպագանդայով, քանի որ ժամանակաշրջանն էր  օրենքներ էր թելադրողը։

Պոզները  փորձեց մեկ նախադասությամբ բնութագրել, թե ինչ պետք է անի իսկական լրագրողը․

«Լրագրողը երբեք չպետք է ասի՝ սա լավ է, կամ սա վատ է։ Նա պետք է հնարավորինս օբյեկտիվորեն ներկայացնի երևույթը և իրավիճակը։ Ցավոք, Ռուսաստանում այպսիսի լրագրություն շատ քիչ կա, չգիտեմ՝ Հայաստանում ինչպես է»։

Պոզները հաճախ է հանդիպում  ուսանողների հետ, քանի որ կարծում է՝ նրանք  ամենահետաքրքիր զրուցակիցներն են։

 «Ժամանակին ես վարել եմ  «Телемост» հաղորդաշարը,  որը կապ էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Այդ ժամանակ առաջին անգամ էկրաններից այն կողմ նստածները լսեցին այն,  ինչ մտածում են հակառակորդ երկրի մասին։ Բավականին անկեղծ զրույցներ էին,  որոնք սկզբում շատ բարդ էին ընթանում, բայց եկանք այն համոզման, որ մենք ապրում ենք մի մոլորակի վրա, որտեղ պետք է իշխի խաղաղությունը։
Հովհաննիսյան Թերեզա
2-րդ կուրս

Կիսվել