ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ՁԻԹԱՊՏՈՒՂՆ ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ Է

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ՁԻԹԱՊՏՈՒՂՆ ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ Է

1021

«Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ ձիթապտուղն արդեն արտասահմանում շատերին է զարմացրել: Հայաստանում գործող ձիթապտղի գործարանը միասին հիմնել են Էդգար Խառատյանն ու ամերիկահայ գործարար Նիկոլա Խաչատուրյանը 2002թ․- ին, որը ի դեպ, միակն է տարածաշրջանում։Ձիթապտուղ Հայաստան են ներկրում Եգիպտոսից և Հունաստանից․ ձեռք են բերում անմիջապես գյուղացուց:

-Ձիթապտղի մշակումը հեշտ չէ,- ասում է ձեռնարկության տնօրենը: Այդ ամենին էլ ավելացրած տեղական հարկերն ու մաքսատուրքերը ,որոնց պատճառով  ընկերությունը կարող էր աստիճանաբար դուրս մնալ մրցակցությունից: Նույնիսկ 1 տարի առաջ Էդգարը կանգնեցրել էր արտադրությունն ու հեռացել երկրից: 

Ընկերության տնօրենը նշեց, որ հումք ներմուծել և հումքի վրա մաքսատուրք վճարելը շատ է բարդացրել գործընթացը:

 Իսկ այժմ հումքի ներմուծման համար ընկերությունն այլևս մաքսատուրք չի վճարում, ինչի արդյունքում Հայաստանում վերամշակված ձիթապտուղն արդեն մրցունակ է:

-Ունենք  լուրջ մրցակիցներ համաշխարհային շուկայում, և հույս ունենք, որ այս մեծ արտոնությունը շատ ճանապարհներ կբացի մեզ համար․ ծավալները կշատանան, արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր,- հավելեց Էդգար Խառատյանը: Վերամշակվում է  մոտ վաթսուն տեսակի ձիթապտուղ: Պատրաստի արտադրանքը արտահանվում է  Վրաստան, Ուկրանինա և  Ռուսաստան:   

 
 Արմենուհի Պետրոսյան

5-րդ կուրս

Կիսվել