ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

1262

Օրերս ՀԳՄ «Ցոլքեր» գրական կենտրոնում տեղի ունեցավ Մարիամ Սարգսյանի «Աստղահանդես» գրքի շնորհանդեսը։
Այն բանաստեղծուհու անդրանիկ ժողովածուն է, որտեղ հեղինակն ամփոփում է տարիների կուտակած խոհերն ու զգացմունքները։ Հեղինակը գիրքը նվիրում է մոր՝ Նաիրուհի Հարությունյանի հիշատակին։
Միջոցառմանը ներկա էին հայտնի մտավորականներ, գրողներ։
Գրքի խմբագիր, բանաստեղծուհի Հռիփսիմեի խոսքով, այսօր գրականության մատուռ մեկնող է Մարիամը, որն իր մոմերը վառեց՝ տպագրվեց նրա առաջին գիրքը։
Խմբագրի խոսքով պոեզիան իսկապես երկնքին նայող աղոթք է, իսկ, ահա բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, 
պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը կարծում է, որ պոեզիան նաև միջավայրի շոշափումն է։
Նրա խոսքով պոետն ութոտնուկ է, ով անվերջ միգամածության պես շարժվում է տարբեր ուղղություններով, գտնելու համար իր իրականությունը, բառը միջնորդ է, բարդ միջնորդ, երբեմն խաբուսիկ։
Միջոցառմանը շնորհավորհանքի խոսք ասացին նաև բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանն ու մի շարք երիտասարդ գրողներ։

Հայկ Գևորգյան
4-րդ կուրս

Կիսվել