«-Չեմ հիշում՝ երբ եմ սկսել խմել, բայց խմիչքի պատճառով կորցրել եմ ամեն...

«-Չեմ հիշում՝ երբ եմ սկսել խմել, բայց խմիչքի պատճառով կորցրել եմ ամեն ինչ»

1714
alcohol addiction - drunk businessman holding a glass of whiskey on the table

  «Երկու բարձրագույն կրթություն ունեմ, ժամանակին լավ աշխատանք և ընտանիք եմ  ունեցել: Չեմ հիշում՝ երբ եմ սկսել խմել, բայց խմիչքի պատճառով կորցրել եմ ամեն ինչ»,- ասում է Կարենը, ով երկար ժամանակ է, ինչ  տարված է խմիչքով: 

Չնայած դրան, Կարենը ալկոհոլից կախվածությունը հիվանդություն չի համարում:

Հարբեցողությունը կամ ալկոհոլիզմը բժշկության մեջ համարվում է հիվանդություն, մասնավորապես՝ կախվածություն։

Ըստ ԱՀԿ-ի՝ ալկոհոլից կախվածությունը հանդիսանում է աշխարհում մահացությունների պատճառներից երրորդը:

Հանրապետական նարկոլոգիական դիսպանսերային բաժանմունքի պետ Արտաշես Թումանյանի խոսքով  հարբեցողությունը խրոնիկական հիվանդություն է,այդ պատճառով նպատակահարմար է խոսել ոչ թե ամբողջական բուժման, այլ հիվանդի վիճակի բարելավման մասին։ Դեղային բուժման օգնությամբ մասնագետներին հաջողվում է հիվանդին օգնեl` հրաժարվել սպիրտային խմիչքներից, իսկ աջակցող բուժումը նրանց պիտի օգնի հետագայում կրկին չվերադառնալ հարբեցողության։

Որոշ հիվանդներ հաջողությամբ հրաժարվում են սպիրտային խմիչքներից և տարիներ շարունակ, նույնիսկ տասնյակ տարիների ընթացքում չեն խմում։ Ցավոք, պատահում են այնպիսիք, որոնք սկսում են խմել երկար պահեցողությունից հետո, և որոշ ժամանակ անց հիվանդը նորից բժիշկների մոտ է հայտնվում։

2014 թվականին դիսպանսերում բուժում է ստացել 2094, իսկ 2015 թվականին 2205 հոգի, իսկ ողջ հանրապետությունում ալկոհոլիզմից տառապողների թիվը շուրջ 5000 է։ Հաշվի առնելով երկրի բնակչության թիվը դա փոքր թիվ չէ,-ասում է Արտաշես Թումանյանը։

ՀՀ առողջապահության նանախարարության գլխավոր թունաբան՝ Միքայել Գաբրիելյանը նշեց, որ տարեցտարի ավելանում է ալկոհոլի չարաշահումից տուժածների թիվը․անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 370 հոգի։ Ըստ Միքայել Գաբրիելյանի՝  մտահոգիչ է այն փաստը, որ եթե նախկինում ալկոհոլից տառապողները գրեթե բացառապես տղամարդիկ էին, ապա ներկայում կան նաև կանայք։ Մյուս կողմից՝ հիվանդների տարիքային շեմի նվազման միտում կա, և բուժման համար դիմում են նաև երիտասարդներ։

Այս թեմային անդրադարձել են նաև հոգեբանները։ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանի խոսքով, հոգեբանության մեջ այդ երևույթն ընդունված է անվանել փախուստի տեսություն, այսինքն մարդ չի ցանկանում տեսնել իրականությունը, նա ցանկանում է մեկուսանալ ինքն իր մեջ, և այդ վիճակին հասնելու համար օգնության է հասնում օղին։ Որքան խնդիրները մնում են անլուծելի, այնքան օղու շշերը շատանում են, պարտքերն ու ձախորդությունները սկսում են կրծել սիրտ ու հոգի»։

Համաձայն առողջապահության հանաշխարհային կազմակերպության հաշվարկների՝ ամբողջ աշխարհում կա մոտավորապես 140 մլն ալկոհոլից կախվածություն ունեցող մարդ։Հայաստանում ամեն տարի խմիչքից կախվածություն ունեցող հարյուրավոր մարդիկ դիմում են մասնագետների օգնությանը։ Չնայած այս տվյալների, ըստ նարկոլոգիական կլինիկայի դիսպանսերային բաժնի վարիչ Գայանե Վարդազարյանի, Հայաստանում ալկոհոլիզմի բուժման նպատակով բժիշկներին է դիմում հիվանդների 10-15%-ը, այն էլ այն վիճակում,երբ բժիշկն ինքն է շփոթվում, թե ոնց բուժի նրան:

Մի շարք բժիշկների համոզմամբ՝ ալկոհոլը եղել է, կա ու շարունակում է մնալ մարդկային մեծագույն արատներից մեկը։
Արմիկ Հակոբյան
5-րդ կուրս

Կիսվել