ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԸ՝ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԸ՝ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ

1206

Մեր օրերում անհնար է պատկերացնել որևէ նախընտրական պայքար, որի գործիքակազմում չօգտագործվի քաղաքական գովազդը:

Քաղաքական գովազդը հաղորդակցության ձև է, որը հասցեավորված է հասարակության տարբեր շերտերին: Քաղաքական գովազդը արտացոլում է որոշակի քաղաքական ուժերի քաղաքական պլատֆորմի էությունը, ձևավորում  և ներդնում է զանգվածային գիտակցություն, որոշակի գաղափար իշխանության ուժերի մասին, ստեղծում է ցանկալի սրդյունք, որպեսզի մարդիկ քվեարկեն տվյալ քաղաքական ուժի օգտին: Քաղաքական գովազդը ընտրական ժամանակաշրջանում հակիրճ, օրիգինալ, հեշտ հիշվող հաղորդակցման ձև է՝ հասցեագրված թիրախային ընտրական խմբերին: Քաղաքական գովազդը օգտագործում է ինչպես ռացիոնալ, այնպես էլ զգացմունքային ձևեր, ազդելու ընտրողների վրա` կենտրոնանալով ինֆորմացիան ստացողների գիտակցված և անգիտակցական արձագանքների վրա:

Ինչքանո՞վ է քաղաքական գովազդը ազդում հասարակության վրա, և ինչպիսի՞ վերաբերմունք ունի ՀՀ քաղաքացին քաղաքական գովազդի վերաբերյալ:

Ուսումնասիրության շրջանակներում իրականացվել է հարցում: Հարցման նպատակն էր պարզել ընտրողների վերաբերմունքը քաղաքական գովազդի վերաբերյալ: Հարցումը իրականացվել է Երևան քաղաքում: Հարցմանը մասնակցել է Երևանում բնակվող 100 մարդ՝ 18-69 տարեկան: Առանձնացվել է 4 տարիքային խումբ՝ 18-25 տարեկան, 26-35 տարեկան, 36-55 տարեկան և 55-ից մեծ: Ամեն խմբում եղել է 25 մարդ: 100 մարդուց 50-ը եղել են կին, 50-ը՝ տղամարդ: Բացի սեռից, նրանք նաև տարբերվել են կրթության մակարդակով: Ինչպես ցույց տվեցին արդյունքները, հարցվածների 81%-ը նախընտրական պայքարում քաղաքական գովազդին դարձնում են ուշադրություն: Քաղաքական գովազդին ավելի դրական են վերաբերվում կենսաթոշակային տարիքում գտնվող մարդիկ, իսկ բացասական՝ 26-35 տարեկան բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ: Ընդհանուր վերաբերմունքը քաղաքական գովազդին, կարող ենք տեսնել դիագրամում:[1] Ընտրությունը ձևավորելու հարցում, հարցվածների միայն 13%-ն է լիովին առաջնորդվում քաղաքական գովազդով: Հարցվածների 56%-ը մասնակիորեն, իսկ 31%-ը՝ երիտասարդներն են, ովքեր ընտրություն կատարելիս չեն առաջնորդվում քաղաքական գովազդով:

(տե´ս դիագրամ 1)


[1] Դիագրամ 1, Դիագրամը կազմվել է հեղինակի կողմից:

Արմիկ Հակոբյան
5-րդ կուրս

Կիսվել