ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՂԵԼ Է ԱՆՍՊԱՍԵԼԻ, ԲԱՅՑ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՍՊԱՍՎԱԾ. ԿԱՐԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆ

ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՂԵԼ Է ԱՆՍՊԱՍԵԼԻ, ԲԱՅՑ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՍՊԱՍՎԱԾ. ԿԱՐԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆ

1614

Ապրիլյան քառօրյա պատերազմ՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախաադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում:

Քառօրյա պատերազմի ժամանակ իր զինվորական ծառայությունն է իրականացրել մեր զրուցակից Կարապետ Սարգսյանը:

Կարապետ , գիտեմ, որ ծառայության մեկնել ես ոչ 18 տարեկանում, տարիքային որոշակի տարբերությունը խանգարե՞լ է երբևէ:

-Ոչ, հակառակը, օգնել է, ավելի լավ հասկանալու զինվորի և սպայի հոգեբանությունը, հասկանալու ով ինչ առաքելություն ունի։ Ամենահեշտը եղել է սննդի հետ հարմարվելը, ամենադժվարը ՝ կարոտը։

Զորամասում միշտ զինվորական վարժություններ, պատրաստություններ իրականացնում էիք, երբևիցե կպատկերացնեիր, որ այդ գործողությունները կկիրառես պատերազմական իրավիճակում:

-Այո, իհարկե, պատկերացրել եմ։ Ցանկացած զինվոր գիտակցում է, որ բանակ եկել է իր պարտքը կատարելու, ոչ թե հենց այնպես, ուղղակի ծառայելու համար:  

Ձեր դիրքերի ուղղությամբ եղե՞լ են ադրբեջանական մարտական զրահատեխնիկայի կուտակումներ պատերազմից առաջ:

Անշուշտ։ Բազմիցս զեկուցվել է հրամանատարությանը, սակայն ամեն անգամ մեզ պատասխանում էին, որ դրանք ընդամենը զորավարժություններ են: Մենք այդ գիտեինք, որ ամեն պահի իրավիճակը կարող էր փոխվել՝ վերածվելով  մարտական գործողությունների: Այդպես էլ եղավ:

Ապրիլի մեկի լույս երկուսի գիշերվանից ո՞րն է եղել քո համար առաջին տպավորությունը,  ե՞րբ  հասկացար,  որ պատերազմական գործողություններն արդեն  սկսվել են:  

-Երբ հասնելով մեքենաների կայանման վայր՝ տեսանք,  որ բոլոր տանկերի շարժիչները միացրած են, իսկ մի քանիսն էլ արդեն ճանապարհ էին ընկել։

  Ի՞նչ է փոխել քո կյանքում Ապրիլյան քառօրյան:

-Քառօրյան ինձ տվել է վստահություն ՀԱՅԻ նկատմամբ, վստահություն մեր ոգու, մեր կամքի նկատմամբ։ Հաջորդ անգամ արդեն մենք մինչև վերջ առաջ կգնանք։


Ալվարդ Ուդումյան
5-րդ կուրս

Կիսվել