Սեպտեմբերի 12-ին Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր դասախոսություն գիտահետազոտական աշխատանք գրելու հիմնական սկզբունքների վերաբերյալ:
Դասախոսությունը կազմակերպել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի, պատմության, հայ բանասիրության, արևելագիտության, ռադիոֆիզիկայի, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների և մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ՈւԳԸ-ները: Դասախոսության բանախոսն էր պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը:
Բանախոսը դասախոսության ընթացքում նշեց, որ շատ կարևոր է գիտահետազոտական աշխատանքի թեմայի ընտրությունը: Այն պետք է լինի քիչ ուսումնասիրված և հետաքրքիր:
Թեմայի ընտրությունից հետո սկսվում է տեղեկությունների հավաքագրումը: Պետք է առավելագույնս ուսումնասիրել թեման, անհրաժեշտության դեպքում կատարել հարցումներ, կազմել ինֆոգրաֆիկաներ, որոնք աշխատանքը ավելի հետաքրքիր կդարձնեն:
Միքայել Մալխասյանը շատ կարևորեց նաև գիտահետազոտական աշխատանքի շարադրման ձևը: Այն պետք է լինի հնարավորինս մատչելի և հասկանալի ընթերցողի համար: Բանախոսը նշեց նաև, որ աշխատանքի մեջ արված մեջբերումները այլ հեղինակներից, պետք է արվեն շատ գրագետ և գեղեցիկ ձևով և չլինեն շատ ծավալուն:
Դասախոսությունից հետո ուսանողները հնչեցրին հարցեր, որոնք վերաբերում էին բակալավրի ավարտական աշխատանքներին, մագիստրոսական թեզերին, դոկտորական ու թեկնածուական ատենախոսություններին:
Գառնի Մութաֆյան
3-րդ կուրս