ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՕԼԻՄՊՈՍ

ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՕԼԻՄՊՈՍ

1185

Հայաստանի հավաքականին սպասվում են լարված օրեր: Ունենք հնարավորություն մեր նպատակին հասնելու համար, սակայն ֆուտբոլիստները  պետք է ամեն խաղին տրամադրվեն ոչ թե 100, այլ 200%-ով: Հայաստանի հավաքականի ցուցադրած ֆուտբոլը ԵՎՐՈ-2020-ի  ընտրական փուլի վերջին երկու խաղերում վեր էր բոլոր սպասելիքներից։ Հայ ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ մեր ոսկե տարիները դեռ չեն անցել պատմության գիրկը։ Հիմա ավելի իրատեսական է, որ մերոնք կարող են հայտնվել ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլ։ Հայաստանի հավաքականին մնացել է անցկացնել 4 հանդիպում։ Նախ մերոնք  հոկտեմբերի 12-ին կհյուրընկալվեն Լիխտեյնշտեյնին, իսկ երեք օր հետո էլ կանաչ դաշտում կհայտնվեն Ֆինլանդիայի հավաքականի հետ: Հիշեցնեմ, որ այս պահին մեր խմբի մրցաշարային աղյուսակն  այսպիսին է



Արդյո՞ք մեր թիմը կարող է հասնել ԵՎՐՈ-2020 –ի եզրափակիչ  փուլ. հարցին պատասխանել են ֆուտբոլային մեկնաբանները։
Մենուա Մեհրաբյան. սպորտային մեկնաբան

Եթե անկեղծ լինեմ, ապա ընտրական փուլը հաղթահարելու մեր հնարավորությունները ներկա պահին կարելի է գնահատել բացառապես տեսականորեն: Այս տեսանկյունից հնարավորություն ունենք: Սակայն գործնականում պետք է արձանագրել, որ հնարավորություններն այնքան  էլ մեծ չեն: Մեր  ֆուտբոլիստների մոտ կա նվիրվածություն, ինչը շատ կարևոր է դրական  արդյունքի համար, սակայն միայն այդ գործոնը բավարար չէ: Հավաքականը չունի անհրաժեշտ բարձր ֆունկցիոնալ մակարդակ. ասես լինենք 20 րոպեի հավաքական։ Եզրափակիչ փուլ դուրս գալու համար, կարևոր են մեր մրցակիցների հանդիպումներն իրար միջև: Այո,  մեր ֆուտբոլիստները կարող են հաղթել իրենց հանդիպումները և  կախված չլինել  մյուս հավաքականների արդյունքներից, սակայն դրան դժվարությամբ եմ հավատում:

Ֆուտբոլիստները քաջ գիտակցում են, որ սա այս սերնդի վերջին հնարավորությունն է, ինչը կարող է նպաստել,  որ գրանցենք պատմական արդյունք:
ԽաչիկՉախոյան. սպորտային մեկնաբան

Հայաստանի հավաքականի համար պարտադիր պայմաններից մեկն այն է, որ պետք է հաղթել բոլոր 4 հանդիպումները։ Սակայն կարևորը Ֆինլանդիայի հետ հանդիպումն է, որտեղ ոչ միայն պետք է հաղթել, այլև պետք է հաղթել 2 գնդակի տարբերությամբ, քանի որ Երևանում մենք պարտվել ենք 0-2 հաշվով:

Պետք է փաստել, որ մեր հավաքականի խմբից դուրս գալու շանսերը միայն տեսական են,  քանի որ շատ բարդ կլինի հաղթել բոլոր 4 հանդիպումներում, նամանավանդ, երբ այդ  4 հանդիպումից 3-ը լինելու են մրցակցի հարկի տակ:

Սակայն պետք է լինել  լավատես և հավատալ, քանի որ սա  ֆուտբոլ է, որտեղ իրականանում են հնարավորն ու անհնարինը:
ԱրմանԱբելյան. սպորտային մեկնաբան


Իհարկե, շանսեր ունենք հայտնվելու ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլ, որոնք ինձ համար բավականին իրատեսական են: Ճիշտ է՝  առջևում Լիխտեյնշտեյնի  հավաքականի դեմ հանդիպումն է ,  սակայն կարևորագույն խաղը կլինի Ֆինլանդիայի հավքականի  դեմ: Մեր հավաքականը կարող է լավ արդյունք գրանցել՝ հաշվի առնելով  ներկայիս մարզավիճակը և  հոգեբանական լավ վիճակը: Բացի այդ, մեր ֆուտբոլիստները լավ արդյունքներ են գրանցում իրենց ակումբների կազմում` դառնալով գոլերի, գոլային փոխանցումների հեղինակ, և որ ամեկարևորն է`  ստանում են կանոնավոր խաղաժամանակ: Այս ամենը հուսադրող է, և ստիպում է հավատալ  հավաքականի ուժին  ու  սպասել հաջողությունների:
ՌոմանՆագուչև. սպորտային մեկնաբան

Հայաստանի հավաքականը մի փոքր «տարօրինակ» է: Դուք կարող եք հաղթել Հունաստանին 2-3 կամ Բոսնիային 4-2 հաշվով, որոնք ամենևին էլ պատահական հաղթանակներ չեն եղել: Բայց միևնույն ժամանակ պարտվել 1-6 կամ 0-1 հաշվով Ջիբրալթարի հավաքականին:

Դժվար է կանխատեսումներ անել մի հավաքականի պարագայում, որն այսպիսի արդյունքներ է գրանցում: Եթե այսպիսի իրավիճակում լիներ մեր հավաքականը, ես վստահաբար կասեի, որ ամեն ինչ մեր ձեռքերում է, բայց ձեր պարագայում դժվարանում եմ:

Պարզապես ցավալի կլինի այսպիսի հաղթանակներից հետո կորցնել ձեռքբերածը:
Վազգեն Կարապետյան
3-րդ կուրս

Կիսվել