ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՔ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ

ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՔ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ

1942
made in turkey country national flag map shape with text

Հայկական շուկան ողողված է օտարերկրյա արտադրության,սպառման լայն շրջանակ ունեցող ապրանքանիշներով: Դրանց մեջ մեծ տեղ է զբաղեցնում թուրքականը: Ներմուծվում են ամենաբազմազան արտադրանքներ՝ կենցաղային  պարագաներ, դեղամիջոցներ, հագուստներ, սննդամթերք: Հայաստան են ներմուծվում թուրքական «Taha» հոլդինգի  «Arian» և «ABC» առևտրային և արդյունաբերական կազմակերպությունների արտադրանքները:

1988 թվականին հիմնադրված «Taha» հոլդինգը հիմնադրումից տարիներ անց մեծ պահանջարկ էր վայելում հայկական շուկայում իր LC Waikiki և Vega ապրանքանիշներով: Գրեթե  բոլոր կանայք օգտվում են Erkul կոսմետիկ միջոցներից, որոնք Հայաստանում հայտնի են Classics և Golden Rose բրենդի ապրանքանիշներով:

Այսպիսով Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքների թիվը հասնում է 700-ի: Թուրքական արտադրանքների ներհոսքը հայկական շուկա կրճատելու համար կազմակերպվել են բազմաթիվ ցույցեր և ակցիաներ: Այսպիսին էր <<Հանուն օրենքի>> շարժումը, որի նախաձեռնողներն էին Ծովինար Կոստանյանը, Արման Ղուկասյանը և տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Շրժման մասնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով արգելել թուրքական արտադրանքների ներմուծումը: Իսկ ավելի վաղ նույն խնդրով նամակով դիմել էին կառավարությանը: Ըստ Ծովինար Կոստանյանի՝ Հայաստանը կկարողանա հրաժարվել թուրքական արտադրանքներից պետական մոտեցման դեպքում: Թեև շարժումը ունեցավ որոշակի արդյունքներ, այնուամենայնիվ այս խնդիրը դեռևս արդիական է: Այն հարցին, թե ինչով է պայմանավորված այդ արտադրանքների ծավալները, ներմուծմամբ զբաղվող որոշ ձեռնարկատերեր նշեցին. «Թուրքական ապրանքը էժան է, իսկ ներմուծելուց հետո վաճառվում է 2-3 անգամ ավել գնով»:

Գրեթե բոլոր քաղաքացիները ևս բացասական վերաբերմունք ունեն թուրքական արտադրանքի ծավալների նկատմամբ. ոմանք գտնում են, որ դա ազգային արժանապատվության խնդիր է, ոմանք էլ առանձնացնում են պարենային արտադրանքները, վերջիններս, պարունակելով ախտածին մանրէներ, սպառնում են առողջությանը, կասկածելի որակով զիջում են տեղական արտադրանքին:

Ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների` թուրքական ներմուծվող  արտադրանքը 2015թ.-ին  կազմում էր 4.2%, 2016թ-ի առաջին եռամսյակի հաշվարկներով  3.9%: Ըստ իս, վերջիններիս նեմուծումը ոչ այնքան ազգային արժանապատվության խնդիր է, որքան տնտեսական: Ներմուծվող ապրանքներից շատերը հումքային չեն, դրանց արտադրության համար չկա մասնագետների պակաս, տեխնոլոգիական հատուկ միջոցներ չեն պահանջվում: Եթե դրանց արտադրությունը կազմակերպվի  Հայաստանում` կապահովի տեղական արտադրանքի աճը, կստեղծվեն համապատասխան արտադրամասեր և աշխատատեղեր:

 

Աննա Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել