ՅՈՒՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՅՈՒՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

1211

Ստեղծագործությունը կապրի ավելի երկար, քան ստեղծագործողը: Վերջինս կհեռանա՝ պարտված բնությունից, բայց նրա կերտած կերպարը դարերով կջերմացնի մարդկանց սրտերը:

Այսօր միասին բացահայտելու ենք վաստակավոր և արդեն ժողովրդական նկարիչ, քանդակագործ Յուրի Պետրոսյանի արվեստի աշխարհը տանող ճանապարհը:

Մեր քաղաքը գեղեցիկ է ամեն ինչով, բայց էլ ավելի գեղեցիկ է, երբ աջ ու ձախ աներևակայելի քանդակներ են, չնայած, որ մենք այնքան էլ լավ չենք պահում դրանք. կեղտոտում ենք և փչացնում:

Արամ Խաչատրյան, Հովհաննես Այվազովսկի, Մխիթար Հերացի, Զարթոնք… Բոլորիս քաջ ծանոթ ու հայտնի քանդակներ, որոնք գեղեցկացնում են մեր Երևանը:

Յուրի Պետրոսյանի մասին կարելի է խոսել անվերջ:

 Նրա աշխատանքները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան, Արևելքի ժողովուրդների արվեստի և Ռիգայի արտասահմանյան երկրների արվեստի թանգարաններում:

Հայ արվեստագետ, ով ունեցել է 80-ից ավելի ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում: Յուրաքանչյուր գործի մեջ նա աշխատել է ապավինել ներքին ձայնին և ցույց տալ իր անհատականությունը: Արվեստաբան Լոևոն Լաճիկյանի խոսքերով, հինգ տասնամյակից ավելի Յուրի Պետրոսյանը հետևողականորեն խորացնում է իր հաջողությունները նոր ձևերի յուրացման մեջ, զարգացնում նախասիրած թեմաները։ Իսկ դրանք քանդակային սգերգերն են «Ռեքվիեմ» ու «Ողբեր» շարքը։

Այս շարքերով հեղինակն ամենևին էլ նպատակ չունի հուսահատական տրամադրություններ առաջացնել։ Ընդհակառակը՝ դրանք ուժեղ մարդ-անհատի, ճակատագրի ծանր հարվածներ կրած ժողովրդի ոգու ամրության դրսևորումներ են, ապագայի հանդեպ հավատ ներշնչող կերպավորումներ:


Վարդուհի Տոնոյան
3-րդ կուրս

Կիսվել