ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

303

Սեպտեմբերի 24-ի առավոտյան սկսվել են լայնածավալ ռազմավարական զորավարժություններ «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմակայությունը» թեմայով։

Երևանի թիվ 2 Զինկոմիասարիատի զինապարտների նախնական հավաքագրումն իրականացվեց Կոմիտասում գտնվող Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում։ Նախնական տեղեկությունների համաձայն` զինավարժությունները լինելու են Բալահովիտի շրջանում։

Հիշեցնենք, որ կառավարության որոշման համաձայն` ՀՀ-ում պայմանականորեն հայտարարվել է ռազմական դրություն, որի համաձայն ՀՀ կառավարման մարմինները և զորքերը բերվել են մարտական պատրաստվածության լրիվ աստիճանի։

Թիվ 2 Զինվորական կոմիսարիատի ղեկավար Սերոբ Արմենակյանի խոսքով` վերջին 10 տարիների ընթացքում սա իր տեսած առաջին լայնածավալ զորավարժություններն են։ ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն զորավարժությունները կտևեն մինչև սույն թվականի հոկտեմբերի 5-ը։

Էլիզա Գալուստյան

2-րդ կուրս

Կիսվել