Սեպտեմբերի 25-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ քննարկում «Ատելության խոսք. բավարար են քրեական օրենսգրքի մեխանիզմները» թեմայով: Քննարկման բանախոսներն էին փաստաբան Արա Ղազարյանը, Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը և Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Գայանե Աբրահամյանն ասաց, որ թեև ատելության խոսքը Հայաստանի քրեական օրենսգրքով քրեականացված է, սակայն այն ընդլայնման կարիք ունի, և իրենք աշխատում են այդ ուղղությամբ: Արա Ղազարյանի խոսքով՝ կարևոր է տարանջատել սուր քննադատությունը, գռեհիկ խոսքը ազատ խոսքից, ինչը բավականին մեծ աշխատանք է պահանջում:
Արթուր Սաքունցը նշեց, որ պետությունները պատշաճ ջանքեր չեն գործադրում ատելության խոսքի դեմ պայքարում, և հենց սա է մտահոգիչ: Սաքունցի կարծիքով՝ երևույթին անդրադառնալուց պետք է հասկանանք հիմնական հասկացությունները և ի վերջո, որ խոսքն ենք անվանում ատելություն, դրա հիմքում ընկած նախապաշարմունքեր, որոնք ուղղված են տարատեսակ փոքրամասնություններին։ Եթե սա կրի ելակետային բնույթ, կկարողանանք ձևավորել կառուցակարգեր և իրավական մոտեցումները ձևավորել:
Այժմ մշակվում են ատելության խոսքին վերաբերվող օրենսդրական նոր կարգավորումներ, որը 1 տարվա ժամկետում կլինի ԱԺ օրակարգում, որը կնպաստի հասարակության շրջանում տարածված լուրջ խնդիրները կանխելուն:
Լիլիթ Խլղաթյան
2-րդ կուրս