ՉՈՐՈՒՑԱՄԱՔ ՔԱՐԱԿԵՐՏԸ

ՉՈՐՈՒՑԱՄԱՔ ՔԱՐԱԿԵՐՏԸ

1157

Արմավիրի մարզում տարեկան շուրջ 10.500 հա հողատարածք չի մշակվում. Պատճառը ջրի բացակայությունն է (ոռոգելի տարածքները կազմում են 63.300 հա տնամերձի հետ միասին)։ Բնակիչների խոսքով` ջուրը երեք օր տալիս են, տասը օր` ոչ:  Դաշտերում է միայն, որ ջրի խնդիր չկա:

Գյուղի բնակիչ Խաչիկն արդեն մի քանի տարի է, ինչ իր այգում բանջարեղեն չի աճեցնում, քանի որ այգում ընդհանրապես ջուր չկա. «Եթե ինչոր գյուղացի կարողանում է իր հայաթում այգի դնի, ես չեմ կարող, որովհետև արդեն քանի տարի է` մի կաթիլ ջուր չկա, ջրի խողովակը խցանվել է, ում դիմում ենք էսօրէգուց են ասում։ Այգում մնացած ծառերն էլ դույլով եմ ջրում, որ գոնե արևից չչորանան»:

Զրույցի ընթացքում Խաչիկը հավելեց, որ արտեզյան ջրով այգին ջրելու հնարավորություն չունի. այդ գումարին բանջարեղեն կգնի:

Գյուղապետ Մհեր Հարթենյանի խոսքերով՝ ջրի  խնդիրը գյուղում միշտ էլ կա. չի հիշում այնպիսի տարի, որ բնակիչներից բողոքներ չստանա։

 «Ջրի հարցով ոչ թե գյուղապետարանն է զբաղվում, այլ ջրային տնտեսությունը։ Բայց ես, իմ հերթին, բազմիցս դիմել եմ, որ այս շրջանում ջուրը շատ լինի, սակայն ասում են` հնարավորություն չկա, ջուրը չի հերիքում, նույնիսկ դաշտի ջրերն են կրճատում` գյուղին ջուր հասցնելու համար»,-վստահեցնում է գյուղապետ Հարթենյանը:

Մոտ հինգ հազար բնակչություն ունեցող գյուղում խնդիրը միայն ոռոգելի ջուրը չէ. խմելու ջրի խնդիրը եւս օրհասական է։ 70-ականներից ջուրը գյուղում գնում են ջրբաժան մեքենաներից։ Բնակիչները պատմում են, որ մշտական խմելու ջուր ունեցել են, սակայն  խողովակները քանդել են և վաճառել։

Համայնքի նախկին տնտեսական պատասխանատու Լուսինե Դանիելյանի խոսքերով՝   խմելու ջուրը Թալին քաղաքից գյուղերը բերելու ծրագիր կա, սակայն մեծ ծախսերի հետ է կապված, որի հնարավորությունը համայնքը չունի:

«Ծրագիրը իրականացնելու համար պետության աջակցությունն է պետք, հույսով սպասում ենք այդ օրվան»,- ասաց Լուսինե Դանիելյանը։

Այն, որ ծրագիր կյանքի կկոչվի գյուղում՝ ոչ ոք չի հավատում: Շատ ծրագրերի ու խոստումների մասին են լսել, բայց ոչ մի գործնական քայլ չեն տեսել։

Անի Խաչատրյան

3-րդ կուրս

Կիսվել