ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒԳԸ 6-ՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒԳԸ 6-ՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

1373

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՈւԳԸ 6-րդ երիտասարդական միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրված է Երևանի պետական համալսարանի 100-ամյակին:

Գիտաժողովին մասնակցում են ավելի քան 30 բուհերի և հետազոտական կենտրոնների 250 ուսանողներ և հետազոտողներ: Մասնակիցներից 38-ը ժամանել են արտերկրից:

Բացմանը ելույթ ունեցավ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը, ով իր խոսքում կարևորեց ուսանողների մասնակցությունը գիտության տարբեր բնագավառներում և խորհուրդ տվեց երիտասարդներին չվախենալ իրենց ճանապարհին հանդիպող դժվարություններից:

Ելույթ ունեցան նաև ԵՊՀ ՈւԳԸ նախագահ Վանատուր Շերենցը և ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը:

Վանատուր Շերենցը նշեց, որ սա շատ լավ հնարավորություն է երիտասարդ ուսանողների համար ներկայանացնելու իրենց աշխատանքները և ուսումնասիրելու այլ երկրների մշակույթները:

Միջոցառմանը մշակութային հատվածում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողները կատարեցին Կոմիտաս վարդապետի գործերից մի քանիսը:

Բացման արարողությունը եզրափակեց «Կարին» ազգագրական երգի և պարի համույթը` գեղարվեստական ղեկավար Գագիգ Գինոսյանի գլխավորությամբ:

Գառնի Մութաֆյան
3-րդ կուրս

Կիսվել