«ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍ»

«ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍ»

1286

Ուրբաթ եւ կիրակի օրերին խուսափեք ուղեւորվել Թալինից Երեւան, իսկ  Երեւանից էլ՝ Թալին։ Հակառակ դեպքում՝  ձեզ սպասվում է արկածներով լի ուղեւորություն։ Թալինի բնակիչները կամ այն մարդիկ, ովքեր պարզապես ուզում են գնալ Թալին, շաբաթվա մեջ առնվազն երկու անգամ բախվում են այս խնդրին։ Արագածոտնի  մարզի այս քաղաքը ևս զերծ չի մնացել տրանսպորտային խնդրից:  

 «Սարսափելի է ուրբաթ օրով տուն գնալը: Նախ՝ դասերդ կիսատ ես թողնում, որ հասցնես գնալ, հետո էլ՝ կամ խցկված ես գնում ,կամ էլ՝ Արթիկի երթուղայինով, եթե, իհարկե,  չեն իմանում, որ Թալին ես գնում»,- պատմում է ուսանողներից մեկը:

Ուղեւորների կարծիքով  լուծումը մեկն է․  ավելացնել ևս մեկ երթուղի, որպեսզի բոլորն էլ կարողանան տուն հասնել: Սակայն «Թալին-Երևան» երթուղայինի վարորդ Կարապետյանը վստահեցնում է՝ դա ավագույն լուծումը չէ:

«Ռեյս ավելացնելը հնարավոր չէ, քանի որ մարդ չկա: Շաբաթվա մեջ  1-2 անգամ է էդպես լինում, պետք է հարմարվեն: Միակ լուծումը էն կլինի, որ մեքենաները թարմացվեն, այսինքն` գազելներին փոխարինեն մեծ մեքենաները,  օրինակ` ավտոբուսներ», հավաստիացնում է վարորդը։

«Թալին-Երևան» երթուղայինի պատասխանատու Արշակ Մկոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գծի համար շահագործվում է չորս մեքենա, եւս մեկն էլ  կլինի պահեստային։

«Հասկանում եմ՝ խնդիրը լուրջ է: Երբեմն երթուղայինից դուրս մնացած մարդկանց ինքս եմ տեղ հասցնում,  սակայն ամեն անգամ չեմ կարող։ Այս պահին ծրագիր կա միկրոավտոբուսներն ավտոբուսներով փոխարինելու, որը դեռ ավարտին չի հասցվել: Երբ ծրագիրն  ուժի մեջ մտնիմեզ` փոխադրողներիս, կկանչեն և կասեն, որ մեքենաներն են համապատասխանում, որպեսզի մենք  գնենք նորերը»:

Ըստ Մկոյանի՝  խնդրի լուծումը շատ չի ուշանա։ Իսկ դժգոհ ուղևորներին հորդորեց՝  մի քիչ էլ սպասել։

Մարո Եղոյան
3-րդ կուրս

Կիսվել