ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՀԱՅ ԵՎ ՃԱՊՈՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՀԱՅ ԵՎ ՃԱՊՈՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ

991

Սեպտեմբերի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) տեղի ունեցավ ուսանող-լրագրողների համար սեմինար-դասընթաց: Այն անցկացրեց Ճապոնիայից հրավիրված մեդիա փորձագետ Սուվենդրինի Քաչուկին։ Դասընթացն ուղղված էր աղետի գոտիներում լրագրողի կարևորությանն ու դերին առնչվող թեմաներին։

Սեմինարի առաջին մասը վարեցին Ճապոնիայից հրավիրված փորձագետները։ Նրանք խոսեցին լրագրողի մասնագիտական ու մարդկային որակների մասին։ Սուվենդրինի Քուչակին ասաց. «Լրագրողը ոչ միայն կապող օղակ է, որը պետք է անկողմնակալ տեղեկատվություն հաղորդի, այլև այն պատն է, որին ցանկանում են հենվել աղետներից տուժած մարդիկ»։ Փորձագետն իր ելույթում շեշտադրում կատարեց լրագրողի հետևողականությանն ու մարդասիրական դրսևորումներին։

Սեմինարի երկրորդ մասը վարեցին ուսանողները։ Մասնակցեցին լրագրողներ տարբեր հեռուստաընկերություններից ու մեդիադպրոցներից։ Իրենց կատարած վերլուծությունները ներկայացրին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ և չորրորդ կուրսի ուսանողները։ Երկրորդ կուրսեցիներն անդրադաձան Հայաստանի աշխարհագրական դիրքին, աղետների հավանականություններին ու դրանցից պաշտպանվելու ձևերին։ Չորրորդ կուրսեցիները ներկայացրին ԵՊՀ-ի շենքի սեյսմակայունության և տարհանման սխեման ու նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

ԱԻՆ-ի աշխատակիցները խոսեցին ուսանողների տեղեկացվածության ու հետևողականության մասին։ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Մինասյանը նշեց․ «Ապագան նոր սերնդինն է, դուք այն ուժն եք, որի շնորհիվ հասարակությունը կապրի ավելի ապահով ու ազատ հասարակությունում։ Մի´ վախեցեք ազատ արտահայտել ձեր մտքերը․ այդ ամենը ձեզ մոտ լավ է ստացվում։ Մենք ազատ ու բաց ենք լրագրողների հետ համագործակցության համար։ Ցանկացած հարցի դեպում կապվեք մեզ հետ, մենք կփորձենք ամեն կերպ օգնել ու սատարել նոր սերնդի լրագրողներին»։ Սեմինար-դասընթացն ավարտվեց մասնակիցներին հավաստագրերի հանձնման արարողությամբ։

Աննա Ասմանգուլյան

2րդ կուրս

Կիսվել