ՓՈՔՐԻԿ ՖՐԱՆՍԻԱՆ` ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

ՓՈՔՐԻԿ ՖՐԱՆՍԻԱՆ` ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

1192

 Հոկտեմբերի 1-ին «Եվրոպայի ժառանգության օրեր» համաեվրոպական ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահում բացվեց ֆրանսիական գրականության անկյուն։ «Մենք ունեցել ենք այնպիսի ֆրանսահայ գրողներ, ինչպիսիք են Վահե Քաչան, Արթյուր Ադամովը և այլ երևելի դեմքեր։Նրանցից շատերը ապրել և ստեղծագործել են Ֆրանսիայում»,-ասաց գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը։ Հավաքվել էին նաև ֆրանսիական գրականության սիրահարներ։ Նրանցից Աննա Դանիելյանը նշեց, որ ինքը վաղուց է հետաքրքրված ֆրանսիական գրականությամբ, իսկ այս նախաձեռնությունը ավելի մեծ հնարավորություն կտա ևս մեկ քայլով մոտենալ դրան։ Ազգային գրադարանի մատենագրության բաժնի աշխատակից Լուսինե Պետրոսյանն էլ հավելեց. «Մեզ մոտ հաճախ են նման միջոցառումներ կազմակերպվում, և հուսով եմ ՝ դրանք կկրեն շարունակական բնույթ»։ Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ նշելով, որ ինքն ուրախ է այս համագործակցության համար և հույս ունի, որ այդ պահարանների գրքերը անպայման կգտնեն իրենց տերերին։ Միջոցառման ավարտից հետո Ազգային գրադարանի տնօրենն անձամբ ծանոթացրեց հյուրերին գրադարանի հարուստ ունեցվածքի հետ, իսկ պահարաններում դասավորված մոտ 500 գրքերը սիրով կընդունեն բոլոր ընթերցասերներին։

 Անի Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել