ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐԸ

ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐԸ

1190

Արդեն հինգերորդ տարին է, ինչ, ի նշան Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցու զարթոնքի, հոկտեմբերի առաջին շաբաթը նշվում է Լմբատավանքի ուխտի օրը։ Հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Լմբատավանք բերվեց Սբ. Ստեփանոսի մասունքը և մատուցվեց Սբ. Պատարագ, կատարվեց Անդաստանի կարգ և մատաղի օրհնություն: Լմբատավանքի զորության մասին պատմում են բազմաթիվ պատմություններ: Այդ օրն էլ արթիկցի մի կին պատմեց. «Հիվանդ երեխա էին բերել, որ չէր քայլում, իրեն դրել են եկեղեցու մեջ, երբ ծնողները ծնկի եկած աղոթել են, լսել են ոտնաձայներ, տեսել են, որ երեխան քայլում է»: Սուրբ Ստեփանոսի տունը, թեև նշվում է դեկտեմբերի առաջին շաբաթը, սակայն արդեն հինգերորդ տարին է՝ նշվում է հոկտեմբերին: «Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, երբ սուրբ մասունքները բերվում էին Լմբատ, քչերն էին հաղորդակից դառնում, դրա համար տոնը արդեն նշվում է հոկտեմբերին՝ հնարավորություն տալով շատ հավատացյալների մասնակցելու այս արարողությանը»,- ասաց Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան բազմաթիվ խմբեր և համույթներ ։

Ընդհանուր առմամբ՝ ուխտավորների թիվը Լմբատավանք մեծ է հատկապես այս օրը։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով Լմբատ էին եկել ոչ միայն հավատացյալներ Շիրակի և Արթիկի թեմերից, այլև ուխտավորներ հանրապետության այլ տարածքներից։ Կառուցումից հետո եկեղեցին հիմնովին վերանորոգվել է 12-13-րդ դարերում, իսկ 2015 թվականին որմնանկարների վերականգնման մասնագետ Քրիստին Լամուղեի և Արա Զարյանի կողմից սկսվեց վերականգնման նոր փուլ։ Միջոցառումն ավարտվեց հայկական ազգային պարով՝ քոչարիով։ Ուխտավորները համտեսեցին մատաղ և ստացան օրհնություն։

Շողեր Կակոյան

2-րդ կուրս

Կիսվել