CYCLE GAVAR. ՀԵԾԱՆՎԱՎԱՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԳԱՎԱՌՈՒՄ

CYCLE GAVAR. ՀԵԾԱՆՎԱՎԱՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԳԱՎԱՌՈՒՄ

1163

Հոկտեմբերի 6-ին Գավառ  քաղաքում տեղի ունեցավ Հեծանվային խաղ-մրցույթ ՝ Cycle Gavar  ծրագիրը, որին մասնակցեցին 16 տարեկանից բարձր տարիքային խմբի պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ հեծանվորդներ: Ծրագրի կազմակերպիչներ Անի Հովակիմյանի և Լուիզա Ապկարյանի խոսքերով՝ հիմնական նպատակը Գավառ քաղաքում հեծանվավարման մշակույթի զարգացումը  խթանելն է:

Ծրագրի մեկնարկը տրվեց Գավառի հրապարակից, որից հետո հեծանվորդները ուղղություն վերցրեցին դեպի Հացառատ թաղամաս, որտեղ նրանց էին սպասում կամավորները, ովքեր էլ պիտի գրանցեին առաջինը վերջնակետին հասած մասնակիցների ցուցանիշները:  Նախատեսված էին մրցանակներ՝ Լավագույն հեծանվորդ անվանակարգում, ինչպես նաև պատվոգրեր, որոնք տրվեցին ծրագրի իրականացման հարցում աջակցություն ցուցաբերած անձանց:

Ծրագրի կազմակերպիչ Լուիզա Ապկարյանը նշեց, որ բավականին ռիսկային և բարդ գործընթաց էր նման ծրագիր իրագործելը, ցանկանում էին ծրագրին ներգրավել նաև աղջիկների, որպեսզի վերականգվի գենդերային հավասարությունը, քանի որ Գավառ քաղաքում և հարակից համայնքներում կարծրատիպեր կան, որոնք մի օր պետք է կոտրվեն:

Որպես այդպիսին ծրագիրը առաջինն էր քաղաքում և մեծ հետաքրքրություն էր առաջացրել բոլոր տարիքային խմբերի մոտ, այդ իսկ պատճառով մասնակցելու ցանկություն հայտնեցին նաև 10 տարեկանից բարձ երեխաները, ովքեր ստացան հնարավորություն մասնակցելու և անգամ շահելու Լավագույն հեծանվորդ մրցանակը: 10 տարեկանից բարձր տարիքային խմբում  Լավագույն հեծանվորդ անվանակարգում մրցանակ ստացավ Ռուբիկ Ասատրյանը, ով իր հասակակիցներից  ամենառաջինն էր հասել եզրագծին: 16-ից բարձր տարիքային խմբում  Լավագույն հեծանվորդ անվանակարգում մրցանակ ստացավ Հովհաննես Վարդանյանը  և աղջիկ հեծանվորդներից այս անվանակարգում մրցանակ ստացավ Անի Միքայելյանը:

Ծրագիրը մինչև վերջ ուղեկցվեց երգուպարով, խոսվեց ծրագրի կարևորության մասին, և կազմակերպիչ Անի Հովակիմյանը խորհուրդ տվեց բոլոր երիտասարդներին լինել նախաձեռնող և նպաստել մարզային կյանքի աշխուժացմանը:

Լիլիթ Խլղաթյան

2-րդ կուրս

Կիսվել