ԱՐԱԳ ՍՆՈՒՆԴ

ԱՐԱԳ ՍՆՈՒՆԴ

1048

Արագ սնվել դեռ չի նշանակում սնվել համեղ կամ օգտակար: Անորակ սնունդը կարող է առաջացնել ճարպակալում, շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, ընդհուպ ՝ քաղցկեղ:

Հայաստանում չկա հստակ վիճակագրություն, թե մարդիկ որքան հաճախ են օգտվում «fast food»-ից, բայց փաստ է, որ այդ թիվը ժամանակի ընթացքում  ավելանում է:

«Fast food»-ի հիմնական հաճախորդներն   ուսանողներ ու դպրոցականներ են: Ըստ դպրոցականների, արագ սնունդի կետերը հարմար են եւ՛ արժեքով, եւ գտնվելու վայրով:

«Մենք գրեթե ամեն օր օգտվում ենք արագ սննդի կետերից և գոհ ենք: Նախ՝ մատչելի է ու  հասանելի բոլորին, և  քանի որ մեր դպրոցի մոտ է, ինքնաբերաբար, ուզում ես մի բան ուտել, անգամ եթե սոված չես»,-պատմում են աշակերտները

Սակայն ոչ բոլորն են գոհ արագ սննդի կետերի սպասարկումից: Սանիտարահիգիենիկ պայմաններից բողոքում են շատերը:  

«Առաջ շատ էի օգտվում, բայց մի քանի ամիս առաջ թունավորվեցի ու հայտնվեցի հիվանդանոցում, այդ ընթացքում բացակայեցի դասերիցԱյդ դեպքից հետո  աշխատում էի չօգտվել նման տեղերից, չնայած` մեկմեկ բացառություններ լինում են:  5 ժամ  լինել համալսարանում ու ոչինչ չուտել, անհնար է»:

Արագ սննդի կետերից մեկի աշխատակցուհին  խուսափեց պատասխանել մեր  հարցին, թե ինչու է վաճառվող սնունդն առանց փաթեթավորման:

Ի դեպ, հենց այդ պահին  այդտեղ գնորդների հերթ էր: Երբ նրանցից հետաքրքրվեցինք թե արդյո՞ք իրենց չի հուզում այդ վիճակը, պատասխանեցին, որ տեսնում են, բայց սոված են ու կարճ դասամիջոցի ընթացքում չեն հասցնում ուրիշ տեղ գնալ սնվելու համար:

Սննդաբան Արմինե Սահակյանի խոսքով, արագ սննդից կարելի է օգտվել գոնե ամիսը մեկ անգամ: 

«Առհասարակ,  վտանգավոր է  օգտվել նմանատիպ վայրերից, հատկապես երբ կա հիգիենիկ պայմանների բացակայություն: Դրանց ամենամեծ երկրպագուները երեխաներն ու դեռահասներն են, որոնց համար էլ  առավել վտանգավոր է, քանի որ աճող  օրգանիզմն այդ ժամանակ գտնվում է զարգացման փուլում»:

Ամեն մարդ պետք է ինքն իր առողջության մասին հոգ տանի՝ հույս չդնելով վաճառակետերի սեփականատերերի բարեխղճության վրա, քանի որ նրանք իրենց բիզնեսն են անում:

Մարո Եղոյան

3-րդ կուրս

Կիսվել